Bravo.am-ը գրում է.

 

Մարիկա Թունյանն իր մոդելային կարիերայի ընթացքում բազմիցս կրել է հարսանյաց զգեստներ, իսկ օրեր առաջ սպիտակ զգեստը կրել է իր իսկ հարսանիքին: Միջազգային մոդելային տարբեր մրցույթներում Հայաստանը ներկայացրած 28-ամյա մոդելն ամուսնացել է: Նրա ամուսինը Ռուբեն Ասոյանն է, որն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

 

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որին ներկա են եղել նրանց ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Աստծո օրհնությունը ստանալուց եւ ճերմակ աղավնիներ երկինք բաց թողնելուց հետո նորապսակներն իրենց հյուրերի հետ տոնական օրը շարունակել են ժամանցի կենտրոններից մեկում:

 

 

Շարունակությունը` այստեղ: