Երգչուհի Քրիստինե Պեպելյանն  ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Այսօր ուսուցչի տոնն է:

 

Իմ կյանքում ուսուցիչներս շատ կարևոր ներդրումներ են ունեցել, բայց այս տոնական օրով ես չեմ կարող չհիշել, իմ առաջին ուսուցչուհուն՝ տիկին Բայադյանին:

 

Իրականում մեծատառով մարդ, տաղանդավոր ուսուցիչ, կիրթ ու սրտացավ:
Կզարմանաք, բայց ինքը առաջիններից էր,ում համար երգում էի,իսկ նա լսելուց հետո միշտ ասում էր.
«Քրիստինե ջան դու ապագա արտիստ ես, ես հավատում եմ քո ուժերին»:

 

Այդ ժամանակ ես նույնիսկ պատկերացում էլ չէի կարող ունենալ,որ տիկին Բայադյանի խոսքերն այսօր իրականություն կդառնան ու ես (մի փոքր անհամեստ թող չթվա) դարձել եմ երաժիշտ:
Իմ կյանքի այս պայծառ դրվագը հիշելուց, ես միշտ ասում եմ, որ մեր բոլորիս կյանքում ծնողներից բացի մեծ դեր է խաղում նաև ուսուցիչը, հատկապես տարրական դասարանի ուսուցիչները:

 

Ես շատ ուրախ եմ, որ իմ տարական դասարանի ուսուսցչուհին իմ կյանքում մեծ դեր է ունեցել ու հավատացել է ինձ։


Ես նրան միշտ հիշում եմ ու միշտ շնորհակալ եմ՝ հավատալու ու գոտեպնդելու համար:
Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ։


Դուք կրթում ու դաստիարակում եք մի սերնդի, ով ապագայում պետք է լինի մեր երաժիշտը, ղեկավարը, ուսուցիչը ու ամենակարևորը՝ ընտանիքի ծնող»։