Խոյ

Խոյերին սպասվում են տնտեսական հոգսեր: Մտերիմները կարող են ձեր օգնության կարիքը զգալ, սակայն ինքներդ էլ կարող եք առաջարկել ձեր օգնությունը: Ձեր աջակցության կարիքը կարող են զգալ ծնողները, գործընկերները: Առավոտյան հրատապ առաջադրանքների քննարկումը կարող է վեճի վերածվել: Անհանգիստ օր է սպասվում նրանց, ովքեր այս օրերին տեղափոխություն, տնային գործեր, մեքենայի վերանորոգում, ընտանեկան կլոր սեղան են ծրագրում: 

 

Ցուլ

Ցուլերի ուշադրության կարիքը կզգան ազգակցական կապերը, ինչպես նաև մերձավոր շրջապատի, օրինակ` հարևանների գործերը: Այսօր ենթադրվում է խոսքերից սահուն անցում գործողությունների: Առաջադրանքների նկատմամբ ձեր գործնական մոտեցումը և մտերիմների նկատմամբ հոգատարությունը ձեզ անփոխարինելի օգնական և ցանկալի հյուր կդարձնեն ցանկացած տանը: Հնարավոր են զանգեր աշխատավայրից, մանր խնդիրներ ճանապարհներին:

 

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր կարող են երկու քարի արանքում հայտնվել: Անձնական ծրագրերն ու հակումները կարող են կոնֆլիկտի մեջ մտնել տնային իրադրության, ընտանեկան ավանդույթների, ծնողների կամ հեղինակավոր ազգականների կարծիքի հետ: Արժե հստակ ծրագրել ցանկացած գործողություն, այլապես ստիպված կլինեք զոհաբերել կա՛մ ձեր ճաշակները, կա՛մ ուրիշի կարիքները: Չարժե ապավինել հնարամտությանը, այն այսօր ձեզ կարող է դավաճանել:

 

Խեցգետին

Խեցգետինների մեծամասնությունն այսօր շատ տպավորվող կլինեն: Նորությունների, իրադարձությունների նկատմամբ արձագանքները պայմանավորված կլինեն ձեր տրամադրությամբ, ինքնազգացողությամբ, տնային իրադրությամբ: Ընտանեկան վեճի հավանականություն կա: Չարժե կայացնել որոշումներ` կապված կենցաղի և անշարժ գույքի հետ, հյուրեր հրավիրել, վիճաբանել վարձով բնակարանի սեփականատիրոջ հետ: Էներգիան ավելի լավ է ներդնել բարի գործի համար:

 

Առյուծ

Առյուծների պահվածքը կախված է զգացմունքայնության աստիճանից: Եթե այն բարձր է, բացառված չէ սրտի և գիտակցության կոնֆլիկտը: Ձեզ վրա կարող է ազդել ցավոտ հիշողությունը, ինքնապահպանման բնազդը, տանն առաջացած հոգեբանական մթնոլորտը: Ուղևորությունը, հանդիպումը կարող են նոստալգիայի զգացում առաջացնել: Եթե անհրաժեշտ է ինչ-որ գաղտնիք պահել, չարժե ներգրավվել սրտանց խոսակցության մեջ, այլապես ձեզ կարող է մատնել ժեստը կամ հայացքը:

 

Կույս

Կույսերին օգտակար կլինի չափավոր ակտիվությունը: Հնարավոր է նոր գործում ուժերի հաջող փորձարկում: Ցանկալի է ընտրել զբաղմունք, որն առաջխաղացում թույլ կտա: Օրը հիանալի նախադրյալներ է ստեղծում որոշակի հարցերում փոխօգնության համար` թույլատրելով ցուցաբերել էներգիա, հնարամտություն, վեհանձնություն: Մտորումներն ու խորհուրդներն այսօր անիմաստ և նույնիսկ վնասակար են, եթե խոսակցությունից չի կարելի անմիջապես գործի անցնել:

 

Կշեռք

Կշեռքների տրամաբանական մտորումներին այսօր խառնվում են զգացմունքները: Դերակատարություն կունենան ընտանեկան հարաբերություններն ու ծրագրերը` կապված բնակարանի հետ: Հնարավոր է ստիպված լինեք կապ հաստատել ազդեցիկ դեմքի կամ խմբի հետ: Կարևոր օր է, եթե որոշում եք ձեր հետագա նպատակները, ընտանեկան կամ ավանդական բիզնես եք վարում: Օրը հարմար է գաղտնի գործողությունների, ծառայությունների համար:

 

Կարիճ

Այսօր շատ Կարիճներ կլանված են գործերով և շփումը կարող են ժամանակի անիմաստ կորուստ համարել: Սակայն աստղերն այլ կարծիքի են և խորհուրդ են տալիս պահպանել կապերը, ստուգել փոստը, պատասխանել զանգերին: Հակառակ դեպքում` բանակցություններն ու կարևոր բանավաճերը կշարունակվեն առանց ձեզ: Չարժե բացառել կարևոր հարցում գաղտնի մրցակցության հավանականությունը: Վերջիվերջո, շփումը թույլ կտա տեղյակ լինել նորություններին:

 

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների այսօր կդավաճանի թաքուն զգայունությունը: Ձեր ինքնատիրապետումը չպետք է դիմակ լինի: Եթե դուք ուղղակի անվրդով տեսք եք ընդունում, հնարավոր է ներքին կոնֆլիկտ: Կարող եք չափազանց նեղացկոտ դառնալ, ցավագին արձագանքել անմեղ կատակներին և նկատողություններին: Աստղերը հուշում են, որ անհանգստությունների էներգիան կարելի է վերածել գործողությունների: Անհրաժեշտ տրամադրվածությանը կօգնի երաժշտությունը:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի նրբանկատ լինել: Նախևառաջ, դա պետք է հիշել ամուսնու, ազգականների, մտերիմ ընկերների հետ շփման ժամանակ: Արժե խուսափել կտրուկ արտահայտություններից, չափազանց կտրականությունից; Անհրաժեշտ տոն ընտրելն ավելի հեշտ կլինի, եթե զբաղված եք ընդհանուր գործով: Ամենահեշտ օրը չէ խորհրդատվություն ստանալու և տալու, հետաքրքրությունները համաձայնեցնելու համար:

 

Ջրհոս

Ջրհոսները կարող են բախվել հավելյալ հոգսերի կամ ինքնազգացողության ժամանակավոր վատթարացման հետ: Հնարավոր է ստիպված լինեք դիմել բժշկի: Չնայած հոգսերին և վատ ինքնազգացողությանը`շատ Ջրհոսներ չեն ցանկացա  դադարեցնել հետաքրքիր շփումը, ընթերցանությունը, ուսումը, կփորձեն ցանկացած հանգամանքում պահպանել կապերը: Այսօր չարժե ակտիվորեն ծախսել փողերը` բացառությամբ տնտեսական և բժշկական կարիքների դեպքերին:

 

Ձկներ

Ձկների մեջ այս օրն արթնանցում է զգայունություն, երաժշտականություն, հոգևորություն, զգացմունքային շփման, ստեղծագործության պահանջ: Կուժգնանա ձեր ինտուիցիան: Այս որակների շնորհիվ կկարողանաք ավելի լիարժեք դարձնել ձեզ հետաքրքրող անձնավորության հետ հարաբերությունները: Չարժե արձագանքել ձեր կամ նրա հասցեին բամբասանքներին: Այսօր ձեր խորաթափանցությունը թույլ կտա տեսնել էությունը` ի տարբերություն նրանց, ովքեր ձեր դրության մասին մակերեսային են դատում: