BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել ռուսական «Գոլոս» նախագծում փայլուն արդյունքների հասած, նաեւ հայ հանդիսատեսի կողմից սիրված երգչուհի Մարգարիտա Պոզոյանի հետ: Նա անկեղծորեն պատմել է ընտանիքի, մանկության տարիներին ունեցած դժվարությունների եւ երազանքների մասին:

 

- Ովքե՞ր են ծնողներդ, ինչպե՞ս են Ձեզ դաստիարակել:


-Ստացվել է այնպես, որ հայրս ժամանակից շուտ է կյանքից հեռացել, եւ մայրս ինձ, քրոջս եւ եղբորս մենակ է մեծացրել: Մայրս խղճով է դաստիարակել մեզ, սովորեցրել է սիրալիր լինել, մեծերին հարգել, մարդկանց մեջ գնահատել հոգեւորը եւ միայն լավը տեսնել: Քանի որ մեր ընտանիքում մեծը ես եմ, իսկ մայրս օրուգիշեր աշխատում էր, տան փոքրերով նաեւ ես եմ զբաղվել: 10 տարեկան երեխայի համար այդքան էլ հեշտ չէր այդ ամենը: Սկսած 2005 թվականից` ընտանիք պահելու պարտականությունն իմ ուսերին է: Ես հրաշալի ընտանիք ունեմ, որով հպարտանում եմ: Քույրս եւ եղբայրս  կարմիր դիպլոմով են ավարտել համալսարանը եւ հիմա էլ աշխատում են: Նրանք իմ թեւ ու թիկունքն, իմ եւ մորս հպարտությունն են: Մայրս ամեն կերպ օգնում է ինձ, քաջալերում, հուշում, խորհուրդներ տալիս:


Շարունակությունը` այստեղ: