Խոյ

Օրը Խոյերի համար կսկսվի հաճելի իրադարձությամբ կամ ուղղակի լավ տրամադրությամբ: Եթե լավ տրամադրվածությունը կարողանաք պահպանել մինչ երեկո, այս օրերն ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեն: Հարաբերություններում լարվածությունն աստիճանաբար կնվազի, սակայն դրա հետ մեկտեղ կնվազի նաև շփման հետաքրքրությունը: Չարժե ձգձգել անձնական բնույթի կարևոր հանդիպումները: Հաջող կլինեն երեկոյան գնումները:

 

Ցուլ

Առավոտյան Ցուլերը դժվար թե դրսևորեն համառություն և վճռականություն: Առավոտյան ժամերին նախապատվելի է ազատ գրաֆիկը: Ամբողջությամբ ցուցադրել ձեր գործնականությունը, ֆիզիկական հնարավորությունները և գործնական որակները կհաջողվի գիշերվա մոտ: Այդ ժամանակ դուք ունակ եք հանկարծակի վերածվել տիպիկ աշխատասերի և գիշերվա կեսն աշխատել: Ծնող Ցուլերն այդ կերպ հեղինակավոր օրինակ կծառայեն իրենց երեխաներին:

Երկվորյակ

Երկվորյակներին մինչ երեկո կարող է ուղեկցել ոգևորությունը և լավ ապագայի հույսը: Հնարավոր է ռոմանտիկ տրամադրվածություն, ձգտում ամեն ակտուալի և առաջադիմականի: Օրվա վերջում արդեն կգաք այն գիտակցման, որ հույսերի իրականացման համար անհրաժեշտ է ինչ-որ բան անել: Աստղերը խորհուրդ չեն տալիս աշխատատար գործը սկսել այսօր, ավելի լավ է հիմնական թռիչքը թողնել հաջորդ առավոտվան: Երեկոյան անցանկալի է շատ ուտելը:

 

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ավարտին հասցնել նախօրեի մտադրությունը կամ զբաղվել առօրյա աշխատանքի առավել հաճելի մասով: Ձեզ հաճույք կպատճառի այն ամենը, ինչը մոտեցնում է ձեր նպատակին, ձեզ գումար է բերում կամ ձեզ ոգևորություն է ներշնչում: Չարժե մինչ երեկո ձգձգել կարևոր մարդու հետ հաշտվելու պահը՝ հատկապես, եթե դա ձեր գործատուն է: Դժվար չի լինի կապ հաստատել վառ կամ ազդեցիկ կնոջ հետ:

Առյուծ

Առյուծներին այս օրը կպարգևի ներդաշնակություն և դրական զգացողություններ: Ցանկացած գործնական փաստարկից ավելի ուժեղ կլինի հաճույքի, հարմարավետության, գեղեցկության ձգտումը: Երեկոյան կաճի գործնականությունը, կուժգնանա զուտ նյութական շարժառիթը, կարող է ծրագրվել եկամտաբեր գործ: Եթե ձեր բնույթով «արտույտ» եք և չեք դիմանում գիշերային լարված աշխատանքին, աշխատանքային մեկնարկը կարող եք թողնել առավոտվան:

Կույս

Քանի դեռ երեկոն վրա չի հասել, շատ Կույսեր չեն ցանկանա զբաղվել առօրյա գործերով: Ձանձրալի գործերի փոխարեն ավելի լավ է նախապատվությունը տալ ստեղծագործական զբաղմունքներին, որոնք թույլ են տալիս պահպանել անձնական ազատությունը: Օրվա վերջում սպասվում է ուժերի վերելք, դժվարություններ հաղթահարելու պատրաստականություն: Տղամարդ Կույսերին կհաջողվի ցուցադրել իրենց գործնական որակները, էներգիան, հեղինակությունը:

Կշեռք

Կշեռքների համար հատուկ հետաքրքրություն կներկայացնի օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ ինտենսիվ կերպով աշխատում է ձեր միտքը, կարող է հանգիստ չտալ ինչ-որ հարց: Եթե մրցակցին չեք հասցրել ինչ-որ կարևոր բան ասել, արե՛ք դա առավոտյան: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի շարադրել ձեր մտքերը, իսկ զրուցակիցը պատրաստ կլինի ընդունել դրանք: Տարաձայնությունների դեպքում համաձայնության գալու հնարավորություն կմնա:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում անուշադրության մատնել առօրյա պարտականությունները: Ամենայն հավանականությամբ կբախվեք աշխատանքի հաճելի մասի հետ: Մթնոլորտն ավելի հանգիստ կդառնա: Կասվեն բոլոր անհրաժեշտ բառերը, կհաստատվեն կապերը, կվերականգնվի էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: Օրվա վերջում կարող է արդիական դառնալ գործնական համագործակցության հարցը:

Աղեղնավոր

Օրը հաջող է անձնական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև արվեստի, գեղագիտության, զվարճանքների հետ կապված գործունեության համար: Կարող է արդիական դառնալ նվերների, անակնկալների, ունակությունների զարգացման, ձեր կամ ուրիշի արժանիքների ճանաչման թեման: Ծնող Աղեղնավորներին կուրախացնեն երեխաների տաղանդներն ու հաջողությունները: Նշանակալի հանդիպումները, բանակցությունները, գնումներն արժե անել առավոտյան:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել տանը, կենցաղին, ընտանեկան մթնոլորտին: Կարելի է զբաղվել ինտերիերի, դիզայնի հարցերով: Ցանկալի չէ շտապեցնել ընտանեկան ցանկացած իրադարձություն, փորձել վերսկսել ընդհատված երկխոսությունը ծնողների հետ: Այսօր ընտանեկան միջավայրը և կենցաղը ձեզ համար գրգռող գործոն կլինեն: Օրինակ՝ ձեզ կարող է դուր չգալ տնեցիներից մեկի պահվածքը:

Ջրհոս

Իրավիճակը Ջրհոսներին թույլ է տալիս ելնել անձնական նախապատվություններից և համակրանքներից: Կարելի է այցելել պատկերասրահ, ցուցահանդես: Հաճելի տպավորություններ կթողնի սիրախաղը, ժամադրությունը: Կարող եք նոր ընկերներ ձեռք բերել հարևանների մեջ: Նոր պատվերներ կարող են ունենալ դիզայներները, մոդելյորները, երաժիշտները, արտիստները: Երեկոյան ստիպված կլինեք հրաժարվել նման կենսակերպից՝ հանուն գործնական առաջադրանքների լուծման:

Ձկներ

Օրվա ընթացքում հնարավոր է հաճելի փոքրիկ անակնկալ: Կարող եք անսպասելի նվեր, ոչ ստանդարտ բոնուս ստանալ: Կին Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ինքնուրույնություն դրսևորել: Այսօր կարող եք գեղեցիկ նորություններ ձեռք բերել, կարող եք նորաձև շեշտադրություն մտցնել ձեր իմիջի մեջ, տոնել հերթական փոքրիկ հաղթանակը: Խոշոր գնումները, տնտեսական ծախսերը, օգտակար բազմաֆունկցիոնալ իրերի որոնումներն ավելի լավ է թողնել վաղվան: