Երգիչ Արմենչիկը, ով արժանացել է Վաստակավոր արտիստի կոչմանը, ֆեյսբուքյան իրն էջում կատարել է հետևյալ գրառումը.


«Եu Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում:


Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր առ իմ ժողովորդ:


Ես սիրում եմ իմ ժողովրդին բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին: #ՍերըՀաղթահարում Է  Ատելությունը Օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում եմ հրավիրել բոլորիդ իմ առաջիկա համերգին Հոկտեմբերի 9-ին "Microsoft" թատրոնում, Լոս Անջելեսում, որի տոմսերը գրեթե սպառված են : Շնորհակալություն»: