Վերջին օրերին բուռն քննարկվում է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի նոր համագործակցությունը, որի արդյունքում ծնվել է Արման Անտոնյանի «Անհնար է» երգի տեսահոլովակը։ Երգի գործիքավորումն արել է Հայկոն։ BlogNews.am-ի հետ զրույցում Միհրանն ու Արփին հայտնեցին, որ պրեմիերան կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Միհրանի տարեդարձի օրը, և նոր լուսանկարներ են հրապարակել նկարահանման վայրից։


«Երբ Մենչն առաջարկեց ներկայանալ զուգերգով, ես և Արփին երկար չենք մտածել առաջարկի մասին, տեղում քննարկել և համաձայնել ենք։ Բավականին ժամանակ միասին աշխատելով՝ մենք ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան ստացվեց շատ հեշտ, ճիշտ և արագ»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց, որ իրար լավ ճանաչելն օգնել է, որ համագործակցությունը շատ թեթև ստացվի. «Բնականաբար, եղել են քննարկումներ, ի սկզբանե բոլորովին այլ սցենարով պետք է նկարահանեինք տեսահոլովակը, սակայն աշխատանքները շատ սահուն են ընթացել։ Մենք վստահում ենք իրար որպես մասնագետներ»։


Շարունակությունը` այստեղ: