Խոյ

Շատ Խոյեր այսօր հեշտությամբ կտրվեն կրքերի ազդեցությանը և կկորցնեն զգուշությունը: Հնարավոր վտանգները ձեզ համար լավ հնարավորություն կլինեն գնահատելու ձեր խոցելի կետերը: Ինչ-որ բանին կամ ինչ-որ մեկին ձեր բուռն էմոցիոնալ արձագանքը կլինի ազդանշանը ձեր ներքին չլուծված խնդիրների, որոնց վրա արժե հավելյալ աշխատել: Խորհուրդ չի տրվում նաև չմարված թողնել պարտքերը: Նոր նախաձեռնություններն այսօր ցանկալի չեն:

 

Ցուլ

Օրվա ընթացքում կուժգնանա լարվածությունը: Շատ Ցուլերի սպասվում է ֆիզիկական և զգացմունքային գերբեռնվածություն: Հնարավոր են ընտանեկան կամ այլ վեճեր, աշխատանքային մրցակցության սրում: Հնարավոր է ձեզ փորձեն սադրել: Սթրեսը կարող է բացասական ազդել ինքնազգացողության վրա: Ավելի պաշտպանված կլինեք, եթե ձեր մեջ արտաքին հարձակումների նկատմամբ դիմադրողականություն է ձևավորվել, և զգացմունքները վերահսկելու փորձ ունեք:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ առօրյա գործերի վրա: Եթե մնաք տանը, կարող եք լիքը կենցաղային հոգսեր ունենալ: Ձեր օգնությունը կարող է պետք գալ ծնողներին: Գրասենյակում կարող է տիրել անբարենպաստ, կոնֆլիկտային հոգեբանական մթնոլորտ: Օրվա ընթացքում հնարավոր են տհաճ պահեր, որոնք ձեզ մոտ կարող են վախ կամ հակակրանք առաջացնել: Ձեր պարտականությունների մեջ կարող է մտնել մաքրությունը, տհաճ հանդիպումը:

 

Խեցգետին

Օրվա ընդհանուր մթնոլորտը Խեցգետինների համար բարենպաստ է, սակայն դրականի համար ստիպված կլինեք ինչ-որ կերպ վճարել: Դրանք կարող են լինել ինչպես ֆինանսական ծախսեր, այնպես էլ հոգևոր և ֆիզիկական էներգիայի վատնում, հարկադրված զիջումներ: Ստեղծագործ մարդիկ կարող են բախվել նախանձի կամ իրենց աշխատանքի ոչ պատշաճ գնահատանքի հետ: Ծնողների ուշադրությունը կարող են պահանջել երեխաների կարիքները:

 

Առյուծ

Առյուծներին սպասվում է դիմացկունության, վարպետության, զսպվածության փորձություն: Թեստային իրավիճակ կարող է սպասվել ձեզ տանը: Բացատված չէ, որ դրա համար ինքներդ հող նախապատրաստեք: Լավագույն պահը չէ տնեցիների հետ փոխհամաձայնության գալու համար: Հավանականություն կա կենցաղային տեխնիկական խափանումների, ինչպես նաև վնասվելու, ինչ-որ բան կոտրելու: Սիրային անհանգստությունները կարող են կապված լինել խանդի հետ:

 

Կույս

Շատ Կույսեր այսօր զգայուն կլինեն անցյալի ցանկացած ակնարկի նկատմամբ, ինչը կխանգարի կենտրոնանալ ներկայիս առաջադրանքների վրա: Որպեսզի նորից վերապրեք անցյալի դեպքերի հետ կաված զգացողությունները, բավական է հանդիպել հին ծանոթին, լինել հիշվող վայրերում, այցելել ազգականներին կամ ընկերներին, լսել ծանոթ երաժշտություն: Այսօր չարժե սկսել նոր հարաբերություններ, կարևոր գնումներ կատարել: Հնարավոր է գտնեք կորած իրը:

 

Կշեռք

Այսօր Կշեռքները հակված կլինեն դրամատիզացնել իրադրությունը և ամենուր վտանգներ տեսնել: Այս օրերը հարմար չեն կարևոր գումարային և ունեցվածքային գործողությունների համար: Գործնական համագործակցությունը կարող է բարդանալ անձնական հաշիվների, ֆինանսական պահանջների կամ այլ պատճառով: Հնարավոր է կոնֆլիկտ մտքի և սրտի միջև: Քանզի այսօր ձեր ենթադրություններն այնքան էլ օբյեկտիվ չեն, չարժե դրանք որպես վերջնական վճիռ ընդունել:

 

Կարիճ

Կարիճների մտահոգություններն այսօր հասնում են իրենց գագաթնակետին: Շատ բան կկարողանաք անել, եթե էմոցիոնալ և սեքսուալ էներգիան կարողանաք վերածել որոշակի նպատակաուղղված գործողությունների: Հնարավոր է ձեզ հաջողվի ամենավերջին պահին մրցանակ շահել, երբ արդեն խաղն ավարտված հայատարարվի: Բացասական տարբերակի դեպքում` հնարավոր է երկար կուտակված անհանգստությունները ստիպեն ձեզ հեռանալ` դուռը շրխկացնելով:

 

Աղեղնավոր

Դուք պատրաստ են մտնել ձեր կյանքի պատասխանատու փուլ, սակայն այսօր վճռական քայլ կատարելու համար ամենահաջող օրը չէ: Շատ Աղեղնավորներ կգտնվեն զգացմունքների իշխանության տակ, ինչը հաստատ չի օգնի հավաքվածությանը, ինքնատիրապետմանը և նպատակի վրա կենտրոնացվածությանը: Կպչուն մտապատկերներից շեղվել կօգնի առօրյա աշխատանքը: Բացառված չէ անքնություն կարևոր իրադարձության նախօրեին:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր հետևել իրավիճակին` նշելով ցանկացած փոփոխություն: Չարժե նշանակություն տալ տհաճություններին, վեճերին, սթրեսային պահերին: Դրանց պատճառը շուտով կդադարի ձեզ անհանգստացնել: Եթե ձեզ ներքաշել են արտաքին վազվզոցի մեջ, կարևոր է պահպանել ներքին հանգստությունը: Արժե պահպանել հավատարմությունը նախկին համոզմունքներին, քանի դեռ կյանքը չի ստիպել շտկել դրանք:

 

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում այսօր զբաղվել միայն անհետաձգելի գործերով: Անցանկալի է ֆիզիկական և հոգևոր գերբեռնվածությունը, ագրեսիվ մարդկանց հետ շփումը: Գործընկերային և սիրային հարաբերություններում չի խանգարի տարբերակված մոտեցումը: Չարժե ուժերը ծախսել բացահայտ անհույս հարաբերությունների վրա: Արժե պահպանել համոզմունքների և ծրագրերի ընդհանրության վրա հիմնված միությունը:

 

Ձկներ

Այս բարդ օրը Ձկները հնարավորություն կունենան պահպանել հոգեբանական հավասարակշռությունը և խուսափել դեպքերի բացասական զարգացումից: Շատ դեպքերում ինքներդ կընտրեք` միանալ պոտենցիալ սթրեսային դրությանը, թե խուսափել դրանից: Սուր ճգնաժամային պահի հավանականությունն ավելի բարձր է, եթե անհետաձգելի գործ ունեք, ճակատագրական սիրավեպ եք ապրում, ձեզ կամ ձեր մտերիմներին անահապաղ օգնություն է անհրաժեշտ: