Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործվող փոքր ինքնաթիռը կործանվել է' դառնալով 2 մարդու մահվան պատճառ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, միջադեպը, որի պատճառները դեռևս անհայտ են, տեղի է ունեցել Կոլումբիայում: Հ աղորդվում է, որ Քրուզն ինքնաթիռում չի եղել: Բացի այդ, ևս մեկ անձ վնասվածքներ է ստացել:

 

elheraldo.co –ն տեղեկացնում է, որ Piper PA-60 ինքնաթիռը Մեդելինից Սանտա-Ֆե էր ուղևորվում:

 

Քրուզը նկարահանվում է մի ֆիլմում, որը մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի սկզբին։ Ֆիլմը պատմում է մի օդաչուի մասին, ով աշխատում էր հայտնի մեդելինյան կարտելի համար։