Օքսֆորդի համալսարանի գիտնականներն այն կարծիքին են, որ աշխատանքային օրը մինչեւ առավոտյան ժամը 10-ը սկսելը հավասազոր Է կտտանքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Telegraph բրիտանական թերթը:

 

«Դա չափազանց վնասակար Է օրգանիզմի համար ֆիզիկական, հուզական եւ գործելակերպի առումով»,-պնդում Է Օքսֆորդի համալսարանից հետազոտող դոկտոր Պոլ Քելլին: Որպես գիտափորձ գիտնականների խումբը՝ դոկտոր Քելլիի գլխավորությամբ, դպրոցական պարապմունքների սկիզբը տեղափոխել Է առավոտյան ժամը 10-ին, եւ առաջադիմությունը բարձրացել Է 10 տոկոսով:

 

Գիտնականի համոզմամբ՝ 55-ից ցածր տարիքի մարդկանց մոտ օրգանիզմի օրական ռիթմերը բացարձակապես չեն համապատասխանում ժամը 9-ից մինչեւ 17-ը շարունակվող աշխատանքային օրվան, ինչը լուրջ սպառնալիք Է մարդու հոգեկան առողջության համար:

 

«Դա հասարակության լրջագույն խնդիրն Է»,-ընդգծում Է Քելլին եւ կոչ Է անում փոփոխություններ կատարել աշխատանքի ռեժիմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: