Համացանցում լայն տարածում է գտել ամուսնալուծվող զույգերի սելֆին: Յուրօրինակ գաղափարի հեղինակներն են Կանադայից Քրիս և Շենոն Նեյմանները' փոխանցում է РЕН ТВ-ն:

 

Շենոնը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր նախկին ամուսնու հետ արված մի լուսանկար' անմիջապես ամուսնալուծությունից հետո: Լուսանկարն արդեն վերահրապարակվել է ավելի քան 37 հազար անգամ: Լուսանկարին կից գրառման մեջ կինը պարզաբանել է, որ իր նախկին ամուսնու հետ ուրախանում են ոչ թե այն փաստով, որ ոչ իդեալական զուգընկերներ են դարձել, այլ նրանով, որ բաժանվելուց հետո նրանց հաջողվել է պահպանել փոխադարձ հարգանքն ու ազնվությունը:

 

Միտումն անմիջապես տարածվել է համացանցում' ամուսնալուծվող զույգերի շրջանում: Նրանց համար կա նույնիսկ հատուկ հեշթեգ: