Խոյ: Վեճերից խուսափել չի ստացվի, նամանավանդ,որ ինքներդ եք դրանք հրահրում: Մեկնաբանություններ անելիս՝ առավել նրբանկատ եղեք: Հնարավորության դեպքում հետաձգեք ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ կարևոր հանդիպումները, բանակցությունները:

 

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, սակայն ինքներդ էլ գիտեք,որ դրանք ժամանակավոր բնույթի են և անհանգստանալ չարժե: Փորձեք լավ տրամադրություն պահպանել: Երեկոն նվիրեք ուսմանը, խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց:

 

Ցուլ: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները, կհետևեն խորհուրդներին:

 

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ ժամանակում, ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնոլու, կամ նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

 

Երկվորյակ: Այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:

 

Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

 

Խեցգետին: Ստիպված կլինեք շատ աշխատել՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Հակառակորդների հետ պայքարում հաղթանակ կտանեք, սակայն արդյունքում լիովի ուժասպառ կլինեք: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Սակայն այդ հարցում շտապել չարժե, զինվեք համբերությամբ և սպասեք հետաքրքիր առաջարկների:

 

Մտերիմները միշտ չէ, որ աջակցում են ձեզ, ինչը վատ կանդրադառնա հարաբերությունների վրա: Գերզգայուն Խեցգետիններն իրենց միայնակ կզգան, կմեկուսանան, ինչը բարեբախտաբար երկար չի տևի:

 

Առյուծ: Այսօր բոլոր գործերին շատ լուրջ եք վերաբերվում: Նման մոտեցման շնորհիվ՝ կկարողանաք խուսափել սխալներից և վրիպումներից: Ստիպված կլինենք վերադառնալ անձնական բնույթի որոշ խնդիրների: Ձեր աշխատասիրությունը, պատասխանատվության մեծ զգացումն այսօր արժանվույնս կգնահատվեն:

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի է նվազեցնել: Խուսափեք հոգնեցուցիչ աշխատանք կատարելուց: Հետևեք ձեր սննդակարգին, նախապատվությունը տվեք օգտակար, վիտամիններով հարուստ ուտեստներին:

 

Կույս: Ստիպված կլինեք արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ: Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք:

 

Շարունակությունը՝ այստեղ: