Տղամարդկանց աշխատավարձի աճը բերում է ծխելուց հրաժարվելուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացության են եկել Center for Healthcare Policy and Research at UC Davis-ի գիտնականները, որոնք հոդված են հրապարակել Annals of Epidemiology-ում:

 

Հետազոտողները 1999-ից մինչև 2009 թվականն ուսումնասիրել են 21-ից մինչև 65 տարեկան մարդկանց աշխատավարձի և ծխելու վերաբերյալ տվյալները և եկել են այն եզրակացության, որ 10 տոկոսով աշխատավարձի բարձրացումը բերում է տղամարդկանց շրջանում 5 տոկոսով ծխելու տարածվածության կրճատման:

 

Միևնույն ժամանակ կանանց մոտ գիտնականները նման փոխկապվածություն չեն հայտնաբերել:

 

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է կրճատել ծխելու տարածվածությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: