Խոյ: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ:

 

Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցում այսօր չեք սխալվի:

 

Ցուլ: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին:

 

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը՝ գրեթե անհնար:

 

Երկվորյակ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար:

 

Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը՝ տրամադրություն կբարձրացնի: Հրաշալի կանցնեն թե՛ ընկերական հանդիպումները և թե՛ ռոմանտիկ ժամադրությունները: Ուղևորությունները դրական նոր լիցքեր կհաղորդեն:

 

Խեցգետին: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել:

 

Ձեր կողմն եք գրավում, բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք: Զգացմունքային դաշտը օրվա ընթացքում կկայունանա:

 

Առյուծ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :

 

Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

 

Կույս: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականության մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

 

Շարունակությունը՝ այստեղ: