Տվյալ հորոսկոպը կօգնի քեզ ավելի լավ ճանաչել մտերիմներիդ, ընկերներիդ և ծանոթներիդ բնավորության գծերը: Այն հնարավորություն կտա նաև լավ հասկանալ ինքդ քեզ: Դու կարող ես կյանքդ փոխել դեպի լավը:


Խոյ. 21 մարտ-20 ապրիլ

Մարսի և Արևի ազդեցությունը փայլ, անդադար շարժում և չափազանցության հակում է շնորհում: Խոյն ամեն ինչ անում է' խուսափելու կարոտից ու ճնշումից: Ավելի շատ զգում է, քան մտածում: Նա կարող է չափազանց մեծահոգի լինել. պաշտում է նվերներ և հրամաններ տալը:
Պիոների և գյուտարարի նշանն է: Թե´ կին, թե´ տղամարդ Խոյերը պոտենցիալ խենթեր են, հերոսներ, նվաճողներ, խաչակիրներ: Խոյերը ծարավի են ինքնահաստատման և պատասխանատվության:


Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս

Վեներայի և Լուսնի երկակի ազդեցությունը ուժեղացնում են զգայունությունը և զգացմունքայնությունը, ինչը Ցուլին հանգստություն և վստահություն է հաղորդում: Սովորաբար Ցուլը խաղաղասեր և համբերատար է, սակայն սարսափելի է դառնում, երբ կորցնում է համբերությունը: Ցուլը չի սիրում վեճեր և տանել չի կարողանում աններդաշնակ կյանքը: Վստահում է իր ընկալմանը, ներքին համոզմանը' առավել շատ հիմնված զգացմունքների վրա, քան մտահանգումների:


Երկվորյակ. 21 մայիս-21 հունիս

Գտնվում են միայն Մերկուրիի ազդեցության տակ: Սա նշանակում է բնազդային անտարբերություն, որը' որպես պաշտպանական մեխանիզմ, զարգանում է քննադատության, հեգնանքի, ցանկացած հումորի նկատմամբ հուզական ազդեցության դեմ: Մերկուրիի ազդեցության տակ ծնվածները ձգտում են ինքնատիրապետման, իրենց կյանքը հետաքրքրություններին համապատասխան կազմակերպելու: Նրանք փափկություն են փնտրում, խաղի մեծ հոտառություն ունեն, օժտված են ճկուն մտքով: Կենսուրախ են, ճարպիկ, հետաքրքրասեր, երբեմն անհաջողության են մատնվում անկայունության ու ցրվածության պատճառով:


Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս

Խեցգետինն օժտված է ինտելեկտով, անհավանական հիշողությամբ: Լավ է, երբ նա իր հարուստ կենսափորձն օգտագործում է իբրև զենք, որով կարելի է «գրոհել», այլ ոչ թե իբրև բույն, ուր կարելի է «նահանջել»: Ոչ մի նշան այնքան սիրալիր չէ, որքան Խեցգետինը: Ոչ մի նշան այդպես չի կարոտում հայրական տունը, հայրենիքը, ինչպես նա: Խեցգետնին մտածելու ժամանակ է հարկավոր, նրան չի կարելի շտապեցնել: Կին Խեցգետինը սիրում է հոգ տանել սեփական մարմնի մասին:


Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս

Արևը կյանք է, կրակ, լույս, գիտակցություն, կարգուկանոն: Մարդկային գիտակցություն' ի հակադրություն «լուսնային» ենթագիտակցության: Նրանցից ոչ բոլորը կարող են արտաքնապես նման լինել կենդանիների արքայի հետ, սակայն բոլորն էլ ունեն նրա նկրտումները: Թե´ կին, թե´ տղամարդ Առյուծները հրաժարվում են լինել «երկրորդ ջութակ», իրենց պատկերացնում են տիեզերքի կենտրոն, աստղ, իրենց իսկ երևակայության արտացոլանք: Նրանք ցանկանում են մարդկանց ղեկավարել, ներշնչել, նվերներով ծածկել, պաշտպանել ու զբաղեցնել: Կարող են նաև խելահեղության աստիճան մեծահոգի լինել:


Կույս 24. օգոստոս-23 սեպտեմբեր

Կույսը կենդանակերպի ամենաբարդ ու հարուստ նշաններից է: Նա մշակույթի, կատարելության, տրամաբանության, դեդուկցիայի միջոցով հասկանալու պահանջ ունի: Սկեպտիկ է, չի հավատում անկեղծությանն ու կանխազգացմանը: Կույսը հազվադեպ է չափազանցնում, նա վերլուծում է' կարծելով, որ ամեն ինչ շատ պարզ է պատկերացնում, ամեն ինչ իր վրա է վերցնում, քննադատում, ջանում է պարզեցնել: Նա, ինչպես կատուն, «կիսվում է» հետաքրքրասիրության և վախի միջև: Կույսը կատուների և ընդհանրապես փոքրիկ կենդանիների նշանն է:

 

Շարունակությունը՝ այստեղ: