Ռոմանսային երգերով հայտնի Արսեն Գրիգորյանի ընտանիքը երկու ամիս առաջ համալրվեց փոքրիկ Վահեով: Թե որքանով են Արսենի ռոմանտիկ երգերը բնորոշ իր էությանն ու ինչպիսի հայր է Արսենը, փորձել է պարզել ArmStar.am–ը' զրուցելով երգչի և նրա կնոջ' Ջուլիետայի հետ:

Արսենը, որպես հայկական էստրադայի ամենառոմանտիկ երգիչներից մեկը, կյանքում է՞լ է այդպիսին:
Ջուլիետա. -Չէ, նրա ռոմանտիզմը միայն ամփոփված է իր մեղեդային, դանդաղ ու սիրո մասին երգերում: Արսենը տեսակով նախաձեռնող չէ: Շատ սիրում է, երբ ես որևէ ռոմանտիկ հետաքրքիր արարք եմ անում, կամ պատրաստում, մինչդեռ նրան չի հաջողվում նման քայլերով ինձ զարմացնել: Երբեմն նա դիմում է ընկերներին, ովքեր իրենց հետաքրքիր մտքերով օգնում են նրան:

-Արսեն, Ձեր երեխան ծնվել է Ֆրանսիայում: Այդ օրերին Դուք Հայաստանում էիք և Ձեր կնոջն ու երեխային տեսնում էիք Skype-ի միջոցով: Ե՞րբ հանդիպեցիք նրանց և ի՞նչ զգացողություններ ունեցաք:
-Առաջին անգամ հանդիպեցի հունվարի 16-ին: Անհամբեր սպասում էի այդ պահին: Մեծ էին զգացողություններս: Իսկապես երջանիկ եմ, որ ունեմ լավ ընտանիք և լավ բալիկներ:

Երեխան ո՞ւմ է նման: Ինչո՞ւ հենց Վահե անվանեցիք:
Արսեն. -Տղաս և՛ ինձ է նման և՛ մայրիկին:
Ուղակի ըստ մեզ Վահե-ն շատ սիրուն անուն է, միայն դա է անվան ընտրության պատճառը:

Արսեն, արդեն երկրորդ անգամ եք հայր դարձել, բնականաբար մեծացել է պատասխանատվության զգացումը, ի՞նչ այլ էական փոփոխություններ են տեղի ունեցել:
-Իհարկե, պատասխանատվությունը մեծ է: Ուստի պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն աճեն, մեծանան լավ մթնոլորտում ու տեսնեն, դաստիարակվեն միայն բարությամբ:
Ջուլիետա, իսկ ուշադի՞ր հայրիկ է Արսենը:
-Եթե զբաղվածություն չի ունենում, ապա՝ այո: Շատ հոգատար է, ուշադիր: Անգամ գիշերներն ինձ հետ վեր է կենում և օգնում տղայիս կերակրելու հարցում կամ պատրաստում է կաթի շիշը:
Դստերն է մանկապարտեզ տանում: Այսինքն այս հարցին կարող եմ պատասխանել՝ ասելով և՛ այո, և՛ ոչ: Կախված է նրա զբաղվածությունից:
Որքանո՞վ էր կարևոր Ձեզ համար երկրորդ երեխայի սեռը, երբ առաջինն աղջիկ էր:
Արսեն. -Ես միշտ ցանկացել եմ, որ առաջին երեխաս աղջիկ լինի, նոր երկրորդը՝ տղա:

Արդյո՞ք սիրում եք Ձեր փոքրիկներին երես տալ:
-Չէ, չեմ սիրում: Դստերս՝ Ինեսին, աշխատում եմ շատ երես չտալ ու <<չի կարելի>>-ների մի շարք սովորեցնել:
Ո՞րն է Ձեր առաջնային ամենակարևոր սկզբունքը երեխաների դաստիարակության հարցում:
-Կարևորում եմ բարությունը, համեստությունը ու նաև շատ կցանկանամ, որ կրակով լի լինեն: