Հոլանդացի դիզայներ Անուկ Վիպրեխտը ներկայացրել է պլաստիկից պատրաստված զգեստների հավաքածու, որոնց դետալները տպվել են 3D-տպիչով: Հագուստն ստեղծելիս օգտագործվել են նաեւ Audi A4 սեդանի մասեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին:

 

Հավաքածուում կա ընդամենը չորս զգեստ, դրանք կատարված են սեւ եւ սպիտակ գույներով: Դիզայներն ինքը դրանք անվանում Է «վահաններ»: «Ավտոմոբիլից կարելի Է վերցնել այն, ինչն իրոք մարդուն կապում Է ավտոմեքենայի հետ»,- Վիպրեխտի խոսքը մեջբերում Է Cnet հրատարակությունը:

 

Երկու զգեստների վրա տեղակայված են լամպեր եւ կայանման տվիչներ, որոնք գործի են ընկնում, երբ մարդիկ մոտենում են ավտոմոբիլներին: Շարքի եւս մեկ զգեստ զարդարված Է 60 վատ հզորությամբ լուսադիոդներով:

 

Առաջին անգամ զգեստները ներկայացվել են Բեռլինի Fashiontech խորհրդաժողովում: Պլանավորվում է, որ շուտով դրանք կցուցադրվեն Միլանում, Պեկինում եւ Լոնդոնում՝ Audi-ի ֆիրմային խանութներում: