Խոյ

Խոյերը ստիպված կլինեն քննարկել մի շարք ընթացիկ գործեր կամ իրենց հուզող առաջադրանքի հետ կապված օգտակար տեղեկատվություն փնտրել: Խոսակցությունների հիմնական թեման կարող է դառնալ տնտեսվարման, տնային պայմանների, ինքնազգացողության, մանր ծախսերի հետ կապված նրբությունները: Այս օրվա վրա չարժե մեծ հույսեր դնել, եթե սովոր եք լավ հանգստանալ և օգտվել լիակատար ազատությունից:

 

Ցուլ

Շատ Ցուլեր չեն կարողանա հանգիստն առանձնացնել շփումից: Ապագայի մասին երազանքներն այսօր անհրաժեշտ է համատեղել դրանց իրագործմանը նպաստող գործնական քայլերի հետ: Ծնողներին օգտակար կլինի ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ կամ ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց խնդիրներին: Հարմար պահ է ուսումնական տարվան նախապատրաստվելու, երեխաներին տարբեր խմբակներ ընդգրկելու համար:

 

Երկվորյակ

Երկվորյակները տնային գործերի հետ կապված մտածելու բան կունենան: Առաջին պլանում կլինի ծնողների հետ շփումը, կենցաղի կազմակերպումը, կարևոր տվյալներով փոխանակումը: Արժե լսել տնեցիներին, նրանց խորհուրդները կարող են շատ օգտակար լինել: Բացառված չէ, որ ողջ օրն աշխատի ձեր հեռուստացույցը, ռադիոն, զանգահարի հեռախոսը, կամ զբաղվեք էլեկտրոնային նամակագրությամբ: Վատ օր չէ տեղափոխության համար:

 

Խեցգետին

Խեցգետինները կարիք կունենան տեղեկատվության և շփման: Իրազեկվածությունը թույլ կտա փարատել կասկածների մի մասը և ընտրել մի քանի հավանական տարբերակներից լավագույնը: Ողջունվում են նպատակաուղղված ուղևորությունները և զբոսանքները, որոնք կօգնեն շփվել, իմանալ նորություններ, լուծել մի շարք հրատապ հարցեր: Կարող եք գնալ դեղատուն, շուկա: Ձեզ կարող են հետաքրքրել կոնկրետ թեմատիկայով կայքեր, օրինակ՝ խոհարարական, բժշկական:

 

Առյուծ

Առյուծների համար կարող են ակտուալ դառնալ գնումները: Հնարավոր են կասկածներ խոշոր և մանր գնումների միջև, պայքար սովորական լայն կենսակերպի և տնտեսման ցանկության միջև: Մի շարք խնդիրների լուծում ավելի շատ կապված կլինի տեղեկատվության, քան փողի հետ: Ինչ-որ ապրանք գնելուց կամ ծառայություն պատվիրելուց առաջ ճիշտ կանեք խորհրդակցել վաճառողների հետ կամ ծանոթանալ գնորդների արձագանքներին:

 

Կույս

Հետաքրքրասեր Կույսերին մտորելու սնունդ կամ ճանապարհի ընկեր անհրաժեշտ կլինի: Միայնության մեջ ձեր մտքերը կարող են վերածվել դատարկ ենթադրությունների: Անհրաժեշտ տեղեկությունները կարող եք հավաքել համացանցի, իրական շփման, ընթերցանության, ուղևորության, աղբյուրների ուսումնասիրման միջոցով: Օրը հարմար է մտերիմ անձնավորության հետ երկխոսության համար:

 

Կշեռք

Կշեռքներին չի վնասի ժամանակավոր միայնությունը: Օրը հարմար է տվյալների ճշտման, խճճված հանգամանքների պարզաբանման համար: Ենթադրությունները կա՛մ հաստատում, կա՛մ հերքում կստանան: Դրա համար անհրաժեշտ է մտածել հստակ,  հետևողական և ռացիոնալ: Ցանկացած գաղտնիք բացատրություն ունի, խնդիրն այն է, թե արդյոք ուզում եք իմանալ այդ ճշմարտությունը, թե գերադասում եք անտեղյակության մեջ մնալ:

 

Կարիճ

Գերազանց օր է փոխշահավետ կապերի հաստատման համար: Կարիճներն այսօր առանց դժվարության կվերահսկեն շփման գործընթացը՝ ճիշտ ժամանակին զրուցակցի ուշադրությունն ուղղելով իրենց անհրաժեշտ ուղղությամբ: Հաջող պահ է ծանոթությունների համար: Էմոցիոնալի և ռացիոնալի հավասարակշռությունը կօգնի պահպանել մասնակիցներից յուրաքանչյուրի անձնական հետաքրքրվածությունը՝ թույլ չտալով, որ զրույցն առարկայական հարթությունից անցնի երևակայությունների և բամբասանքների դաշտ:

 

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորներ այժմ անհաշվետու կենտրոնացած են իրենց հետաքրքրող նպատակների վրա: Չեն բացառվում այնպիսի որակները, ինչպիսիք են չափից դուրս հետաքրքրասիրությունը, շատախոսությունը, նյարդայնությունը: Որպեսզի շփումը մնա հաճելի և արդյունավետ, արժե ընտրել ձեր հետաքրքրությունները կիսող զրուցակիցներ: Չարժե շրջապատին նախապես տեղեկացնել ձեր ծրագրերին՝ հատկապես, եթե ինքներդ էլ դրանցում մինչև վերջ դեռ վստահ չեք:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր ինտուիտիվ կերպով ճիշտ կկառուցեն իրենց հետաքրքրող մարդկանց հետ շփումը: Եթե անհրաժեշտ թեկնածուներ դեռ չեք գտել, հանգամանքները կհուշեն որոնումների ուղղությունը: Հնարավոր են դրական նորություններ, այդ թվում՝ հեռավոր վայրերից: Զրուցակիցների և թեմաների ընտրության հարցում կգերադասեք առաջնորդվել գործնականությամբ և հեռատեսությամբ, ինչի պատճառով ռոմանտիկ հանդիպումները երկրորդ պլան կմղվեն:

 

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս չխուսափել տհաճ և բարդ հարցերից: Դրանց պարզաբանումը դրական կազդի ներքին էմոցիոնալ ֆոնի վրա, կվերացնի խորացած և կարծրացած վախերը, դրական ազդեցություն կունենա աշխատանքային արդյունքների և անձնական կապերի վրա: Իրավիճակը թույլ է տալիս կառուցողական քննարկել նման թեմաները, դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն փնտրել:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել ցանկացած երկխոսության մեջ: Նախադրյալներ կան կառուցողական զրույցի, որը կարող է դրական հետևանքներ ունենալ: Ցանկալի է հաշվի նստել հակառակորդի հայացքների և ծրագրերի, ինքնազգացողության և տրամադրության հետ: Եթե զրույցը ձեռնարկողը դուք չեք, կարևոր է ձեր պատասխան արձագանքը: Ձեր ընտրած թեմայից, զրուցակցից, շփման վայրից, ինչպես նաև պատասխանների ոճից կախված կլինի ձեր հեղինակությունը: