The Telegraph բրիտանական թերթը կազմել Է երաժշտության պատմության մեջ մեծագույն փոփ-երգչուհիների վարկանիշը: Առաջին տեղն զբաղեցրել Է երգչուհի Մադոննան, որը, հրատարակության փորձագետների կարծիքով, նշանակալի ներդրում ունի ոչ միայն երաժշտական ինդուստրիայի զարգացման, այլեւ ընդհանրապես փոփ-մշակույթի մեջ:

 

«Գուցեեւ նա ամենալավ վոկալիստը եւ կոմպոզիտորը չԷ, բայց այն, ինչ նա արել Է երաժշտության մեջ, ոչ ոք չի արել»,-իր ընտրությունը մեկնաբանում Է թերթը:

 

Երկրորդ տեղում Մադոննայի հայրենակից Թինա Թյոռներն Է, որի ստեղծագործությունը, The Telegraph-ի կարծիքով, նպաստել Է ժամանակակից այնպիսի աստղերի հայտնվելուն, ինչպիսիք են Բեյոնսեն եւ Ռիհանան: «Այդ կինը ռոքը եւ սոուլը դարձրեց մեր ժամանակի ֆավորիտները»,-նշում Է հրատարակությունը:

 

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է բրիտանուհի Քեյթ Բուշը: «Նրա վերամբարձ, բարդ, խորհրդավոր տեքստերը, հավանաբար, ամենակատարյալներն են նրանցից, ինչը երբեւիցե ստեղծել են փոփ-երաժշտության մեջ»,-պարզաբանում Է թերթը:

 

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Դեբի Հարրին, ABBA-ն, Արեթա Ֆրանկլինը, Էմի Ուայնհաուսը, Բեյոնսեն, Ադելը եւ Պաթի Սմիթը: