Ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոն եւ Ալեն Դելոնը կրկին կհանդիպեն Էկրանին: «Բելմոնդոն Բելմոնդոյի մասին» վավերագրական ժապավենն աշնանային պրեմիերայի Է պատրաստում Ֆրանսիայի TF-1 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Կինոժապավենում Բելմոնդոյի մասին պատմությունն արվում Է առաջին դեմքով: Հերոսը համաձայնել Է մանրամասն հայցազրույց տալ իր որդուն՝ Պոլին՝ նախագծի հեղինակներից մեկին: Դելոնը կինոնկարում հանդես Է գալիս որպես «հրավիրված աստղ»:

 

«Կինոյի հայրենիքի» դերասանական օլիմպոսում առաջատարության վեճը ֆրանսիացիների երկու կուռքերը վարել են կես դարի ընթացքում: «Առանց Բելմոնդոյի չԷր լինի Դելոնը, առանց Դելոնի՝ Բելմոնդոն»,- չդադարող վեճի առիթով փիլիսոփայել է Ալեն Դելոնը Express հանդեսում հրապարակված հարցազրույցում:

 

Ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենահասութաբեր ֆիլմերից մեկը «Բորսալինո» (1970) քրեական դրաման է, որտեղ գլխավոր դերերում զբաղված են երկու կինոհերոսները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: