Ladynews.am-ը գրում է.

 

 

Ամառային արձակուրդների եռուն շրջան է, և շատերն իրենց հանգիստը շտապում են անցկացնել ծովափին: Գեղեցիկ արևայրուքը հանգստի ամենահաճելի հիշողություններից մեկն է: Այն ոչ միայն գեղագիտորեն գեղեցիկ տեսք ունի, այլ նաև բավականին օգտակար է:



Արևի ճառագայթների հետ ստացվող D վիտամինը հարստացնում և լիցքավորում է օրգանիզմը ողջ տարվա ընթացքում: Այդուհանդերձ, եթե դուք ունեք բաց, նուրբ և զգայուն մաշկ, արևի տակ մնալը կարող է ավարտվել ոչ թե հրապուրիչ հարթ արևայրուքով, այլ վառող այրվածքներով և վանիչ կարմրությամբ:

 

 

Ներկայացնում ենք մի քանի խորամանկություններ, որոնք պետք է իմանալ՝ արևի տակ չվառվելու համար:

 

 

Հետևեք կարգին



Արևի տակ չափից դուրս երկար մնալը լավագույն դեպքում կարող է ավարտվել ժամանակից շուտ տառապանքներով ու այրվածքներով, վատագույն դեպքում՝ քաղցկեղածին հիվանդություններով: Կարևոր է հիշեք, որ արևի տակ մնալու թույլատրելի միջին տևողությունը 20-30 րոպե է: Եթե դուք շիկահեր եք , այսինքն բաց գույներն են տիրապետում, և, հետևաբար, ավելի զգայուն եք արևի ճառագայթների նկատմամբ, ապա ժամանակն ավելի է պետք կրճատել՝ մինչև 20 րոպե:

 

 

600x580

Ծովափնյա պայուսակի գլխավոր իրը կրեմն է



Չարժե անտեսել այնպիսի արագ և հաճելի արարողակարգի կարևորությունը, ինչպիսին մաշկին արևապաշտպան կրեմի քսելն է: Սակայն դրանից պետք է օգտվել ոչ թե լողափին, այլ արևային լոգանքն ընդունելուց 20 րոպե առաջ, որպեսզի այն հասցնի ներծծվել ու խոնավացնել մաշկը: Վաճառակետերից գնված կրեմների փոխարեն կարելի է օգտագործել բնական փեթ կամ թթվասեր:

 

 

Շարունակությունն՝ այստեղ: