Մալայզիայի մայրաքաղաքում՝ Կուալա Լիմպուրում, օգոստոս ամսից կսկսի գործել ռեստորան երկնքում, որն անվանվել է «Dinner in the Sky»: Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

 

Շնորհիվ վերամբարձ կռունկի՝ ռեստորանը կլինի շուրջ 100 մետր բարձության վրա, որտեղից հնարավոր կլինի հմայվել գեղատեսիլ տեսարաններով, քաղաքի երկնաքերերով: Բացի ադրենալինի ներհոսքից, հյուրերը կարող են ճաշակել եվրոպական ու ասիական խոհանոցների համեղ ուտեստներ:

 

Ռեստորանի հիմնադիրը բելգիական «Dinner in the Sky» ընկեությունն է, որը նմանատիպ ռեստորաններ է բացել է աշխարհի շուրջ 40 երկրում: