Բրիտանացի բժիշկներն ուրախացրել են իրենց հեթրական բացահայտմամբ՝ հայտարարելով համասեռամոլությունը հիվանդություն: Միևնույն ժամանակ հոգեբանական օգնության կենտրոններից մեկի հարցման համաձայն՝ Միացյալ Թագավորության բժիշկների մի մասը համոզված է, որ այդ հիվանդությունը բուժելի է: Ավելին՝ որոշ հոգեբաններ արդեն փորձարկում են մեթոդը, որին դատապարտում է ինչպես հանդուրժող հասարակությունը, այնպես էլ կառավարությունը. փոխանցում է LifeNews-ը:

 

Լոնդոնում Մայքլ Դևիդսոնը հայտնի է որպես գեյերի դեմ ակտիվ մարտիկ: Երեք տարի առաջ նա անցկացրել է գովազդային արշավ՝ մի քանի ավտոբուսի վրա փակցնելով միասեռականության դեմ կարգախոսներով պաստառներ: Լուսանկարները պոկել են, իսկ Դևիդսոնին ընդգրկել են ԼԳԲՏ համայնքի թշնամիների ցանկում: Սակայն նա հետ չի կանգնել և կազմակերպել է օգնության կենտրոն նրանց համար, ովքեր հակում ունեն դեպի նույն սեռի ներկայացուցիչները:

 

Տղամարդը վստահ է, որ համասեռամոլությունը բուժելի է, քանի որ նա կարողացել է հաղթահարել նման հակումը:

 

«Հեշտ չէր, սակայն ես որոշեցի, որ ինձ համար առավել կարևոր է իմ կինն ու իմ երեխաները: Եվ բախտս բերեց, որ գտնվեցին մասնագետներ, ովքեր օգնեցին ինձ հաղթահարել այդ խնդիրները»,- ասել է Դևիդսոնը:

 

Միացյալ Թագավորության բժիշկների մեծ մասը նախընտրում է լռել բուժման նման մեթոդների մասին: