Հանդիպում. այս բառը լսելիս շատերն ընկնում են հաճելի ու ռոմանտիկ հիշողությունների գիրկը։ Եվ քանի բոլոր գիտնականները շատ են սիրում ուսումնասիրություններ անցկացնել, նրանք չեն անտեսել նաև այս երևույթը ու ներկայացրել են հետաքրքիր փաստեր հանդիպումների մասին։

 

Զույգերը սովորաբար հանդիպում են 6-8 անգամ, մինչև պաշտոնապես ընկերություն անելը։

 

Ծառայողական սիրավեպերը շատ տարածված են, և 10 դեպքից 4-ը ամուսնությամբ է ավարտվում։

 

Տղամարդկանց վանում են մեծ աղմուկ բարձրացնող կանայք։ Հետևաբար, եթե կինը ցանկանում է ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, ապա նա պետք է հեռանա աղմկոտ մարդկանց շրջանից, որպեսզի հնարավորություն տա, որ տղամարդն իրեն մոտենա։

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին հանդիպումից հետո հակառակ սեռի ներկայացուցչին կարելի է զանգել 2-4 օրվա ընթացքում, բայց ոչ՝ 4-5 օր հետո։ Իսկ եթե ավելի շուտ զանգեք, սա միգուցե հուսահատ քայլ դիտարկվի։

 

Սովորաբար մարդիկ բաժանվում են հանդիպելուց 3-5 ամիսներ հետո։

 

Ծանոթությունների անվճար կայքերում օգտատերերի 10 տոկոսը խաբեբաներ են, ովքեր փորձում են գումար կորզել ծանոթություններից։

 

Մարդկանց 33 տոկոսը համացանցում ծանոթանում ու հարաբերություններ է սկսում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, 33 տոկոսն հարաբերություններ չի հաստատում, իսկ մյուս 33 տոկոսի դեպքում նրանք հրաժարվում են անգամ ծանոթանալ։

 

Ըստ կայքերից մեկի անցկացրած հարցումների՝ մասնակիցների 43 տոկոսը կարծում է, որ հանդիպման ժամանակ կարևոր է թարմ շնչառությունը, 17 տոկոսը՝ ոճային հագուստը, 15տոկոսը՝ հաճելի բույրը, 14 տոկոսը՝ խնամված մաշկը, 10 տոկոսը՝ գեղեցիկ սանրվածքը։

 

Տղամարդկանց 40 տոկոսը առաջին հանդիպման ժամանակ իրեն շատ անվստահ է զգում։

 

Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցը, համալսարանն ու սրճարանը հարմար վայրեր են սիրախաղեր սկսելու համար։ Անհարմար տեղեր են համարվում ռեստորանն ու թատրոնը։

 

Կնոջ դեմքի պզուկները, չհարդարված եղունգները, չխնամված տեսքը, ատամների բացակայությունը, տհաճ հոտը և «անտեղին ակնոցները» վանում են տղամարդկանց։

 

Հանդիպման ժամանակ տղամարդը 55 տոկոսով ուշադրություն է դարձնում կնոջ արտաքին տեսքին ու մարմնի լեզվին, 38 տոկոսը՝ նրա շարժուձևին, և միայն 7 տոկոսն է կարևորություն տալիս, թե ինչ է խոսում կինը։

 

Եթե կինը չի հավանել տղամարդուն, ապա նա անպայման ցույց է տալիս դա. եթե նա կեղծ ժպտում է (կամ ընդհանրապես չի ժպտում), խուսափում է շփումից ու հարցերին պատասխանելուց, խոսելիս նայում է իր ժամացույցին կամ անտարբեր հայացքով է դիմացինին լսում, ապա զրուցակիցը հետաքրքիր չէ նրա համար։

 

Շարունակությունը՝ այստեղ: