Եթե մտածում եք, որ 40-ից հետո հնարավոր չէ մարդկանց հիացնել ապշեցուցիչ կազմվածքով, ապա այսօր ձեզ համոզելու ենք հակառակում. 90-ականների մոդելներն այսօր այնպիսի տեսք ունեն, որ հնարավոր չէ նրանց տարբերել երիտասարդ մյուս մոդելներից: Նրանց արտաքինը դեռևս նախանձ է հարուցում: Իսկ ո՞րն է գաղտնիքը. պլաստիկ վիրահատություններ, ֆիթնես, դիետաներ, բնական կոսմետիկա, կամ էլ գուցե լավատեսական տրամադրվածությու՞ն: Այս կանանցից յուրաքանչյուրն իր գաղտնիքն ունի:
 
 

Ամբեր Վալետտա

1993 թվականին գերմանացի մոդել Ամբեր Վալետտան իսկական սենսացիա էր: Մինչև այսօր մոդելը պահանջված է սնդուսափայլ ամսագրերի կողմից, չնայած արդեն 38 տարեկան է: Ո՞րն է նրա գեղեցկության և երիտասարդության գաղտնիքը: Ինչպես նա է խոստովանում` արևապաշտպան քսուքն ու մինիմում դիմահարդարումը: «Ես միշտ արևապաշտպան քսուք եմ օգտագործում, անգամ եթե ամպոտ եղանակ է և համարում եմ, որ կանայք ամենից գեղեցիկ տեսք ունենում են, երբ բնական են: Իսկ եթե ստիպված եմ լինում դիմահարդարվել, ապա ընդգծում եմ միայն մի բան` կամ շրթունքներս, կամ էլ աչքերս»:
 
 
 

Նաոմի Քեմփբել

42-ամյա «սև հովազը» բազմաթիվ գաղտնիքներ ունի: Իսկ երիտասարդ մնալու գաղտնիքը, ինչպես ինքն է խոստովանում, կախարդական կոկտեյլն է, որի բաղադրության մեջ մտնում են կիտրոնի հյութ, թխկու սիրոպ, կայնեյան բիբար և ջուր: Նաոմին հավաստիացնում է, որ օրգանիզմը մաքրելու ավելի լավ միջոց չեն հորինել, բայց առավելագույնը, որ նա կարողացել է դիմանալ այս կոկտեյլով, 18 օրն է: Բացի այդ Նաոմին միշտ մարզվում է և ուտում է միայն առողջ սնունդ: Նրա սննդակարգում գրեթե բացակայում են հացը, կարտոֆիլը, մակարոնեղենը և քաղցրը:
 

Նաոմի Քեմփբել 

 

 

 

Շարունակությունն՝ այստեղ: