Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին օգոստոսին կայցելի հայրենիք: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ շատ է կարոտել այստեղ ապրող հարազատներին, ընկերներին ու հանդիսատեսին եւ վաղուց էր պլանավորել այս ուղեւորությունը.«Ուրախ եմ, որ դարձյալ տեսնելու եմ նրանց»:

 

Երգչուհին Հայաստանում կհանգստանա մոտ մեկ ամիս.«Այցիս հիմնական նպատակն իմ սիրելի քաղաքն ու ինձ հարազատ մարդկանց տեսնելն է: Գործնական մի քանի հանդիպում էլ կլինի, բայց դրանք շատ ժամանակ չեն խլի: Ինձ ուղեկցելու են մայրս եւ մորաքրոջս աղջիկը: Արդեն 15 տարի է' մայրիկիս հետ Երեւանում չենք եղել»:

 

Շարունակությունը` այստեղ: