Խոյ. ցանկացած իրադրության մեջ հնարավոր են սթրեսային անկառավարելի պահեր: Լավ կլինի սահմափակեք այլոց համապատասխանելու ձեր մոլուցքը: Միևնույն ձևաչափով` բավ է նույնը սպասեք ուրիշներից: Ստիպված եք կառավարել սեփական հույզերն ու պոռթկումները: Գործ ունեցեք միայն նրանց հետ, ովքեր չեն սիրում շտապել ու ամեն ինչին մոտենում են հիմնավոր կերպով: Լավ կլինի օրը նվիրեք ինչ-որ ստեղծագործական բանի կամ զբաղմունքի: Ինքնագնահատականը սնուցման կարիք է զգում:

 

Ցուլ. ազատ ընթացք տվեք իրադարձություններին. խնդիրները կարող են լուծվել ինքնահոսի, հնարավոր են նաև նոր հեռանկարներ: Հարաբերություններում կարող եք զգալ երկակի ստանդարտի քաղաքականություն կամ ակնհայտ խաբեություն զուգընկերոջ կողմից: Բայց մի շտապեք հապճեպ եզրակացություններ անել: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի ու մտքերի վրա, զբաղվեք որևէ ընտանեկան պրոբլեմի լուծմամբ: Ոչ մի բան արմատապես մի փոխեք, այլ ուղղեք ջանքերը ֆինանսական ու ֆորմալ բարեկեցության ուղղությամբ:

 

Երկվորյակներ. իրերի ընթացքն այժմ պարզ է ձեզ, բայց կարող է մոլորության մեջ գցել այն հանգամանքը, որ արդյունքները ոչ միշտ են սպասումներին համարժեք: Դուք կարող եք համառորեն պայքարել այլոց հավակնությունների դեմ, բայց ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք սպասել իրավիճակի ավելի լավ դասավորմանը, քանի որ հույզերը հիմա գերակշռում են: Ուժերը վերականգնելու ու մտքի պարզությունը վերադարձնելու ամենագործուն մեթոդը այժմ մենակությանը տրվելն է:

 

Խեցգետին. լավ նորություններ են սպասվում, հնարավոր են հաճելի նվերներ, նյութական պարգևատրում, հարգանքի նշաններ: Ժամանակ գտեք առողջությամբ զբաղվելու համար: Հարաբերություններում ավելի շատ հավատարիմ մնացեք պահպանողականությանը, մի խանգարեք այլոց հանգիստը, քանի որ տհաճ անակնկալներից խուսափել չի հաջողվի: Օրը մղում է ֆինանսական ազարտի, դուք հազիվ թե կարողանաք լրացուցիչ լումա տնտեսել: Հնարավոր է` դեպքերի ու հանգամանքների անսպասելի շրջադարձ:

 

Առյուծ. ժամանակը պարգևատրում է ձեր կատարած աշխատանքի համար ու ապացուցում, որ դուք տեղում չեք դոփում: Այսօր ու մոտական օրերին կատարվում են իրադարձություններ, որոնք հոգևոր բնույթի դասեր կարող են տալ: Հնարավոր է` ինչ-որ բանում ստիպված լինեք զիջումների գնալ: Սեփական նախաձեռնությամբ նոր գործեր մի ձեռնարկեք, բաց մի թողեք նոր տեղեկատվական աղբյուրների հետ կապերը: Որևէ ծառայության դիմաց դուք անպայման համապաստախան գնահատականի ու շնորհակալության կարժանանաք:

 

Կույսեր. եթե կանգ եք առել ինչ-որ հիմնական բանի վրա, սպասեք բարդացումների: Ինչ-որ մեկին խիստ ձեռնտու է ձեր ակտիվության սահմանափակումը, հնարավոր են աշխատանքային լուրջ խոտաններ: Եթե վստահ եք, որ շարժվում եք ճիշտ ուղղությամբ, ապա խնդիրներ լուծելու հարցում հավասարը չեք ունենա: Լարված իրավիճակը կարող է հասնել գագաթնակետին, ի հայտ կգան նոր անսպասելի փաստեր, որոնք կստիպեն վերանայել քայլերի ողջամտությունը: Մի հրաժարվեք շփումներից, որտեղ հնարավոր են ռոմանտիկ դրսևորումներ: Մի խրախուսեք ձեր մեջ հեղափոխություններ անելու ձգտումը:

 

Կշեռք. դուք ձգտում եք գերակշռել բոլոր իրավիճակներում: Փորձեք չանցել պայմանականություններից այն կողմ, մի ընդգծեք ձեր առավելությունները: Օրվա ընթացքում հնարավոր են անսպասելի իրավիճակներ կանանց ու ծնողների հետ հարաբերություններում: Հետևեք ոչ թե զգացմունքների հոսանքին, այլ` ողջամտությանը: Հաճախակի հարցրեք ինքներդ ձեզ` պե՞տք է արդյոք սա ինձ: Փորձեք ձեր ուշադրությունը շեղել, օրը հարմար է ընկերների հետ շփվելու, զվարճանալու համար: Հնարավոր է` ուշադրության թիրախի կտրուկ փոփոխություն:

 

Կարիճ. լարված աշխատանքային ռիթմը կարող է խառնել ձեր կյանքի հավասարակշռությունը: Դուք պետք է սահմանափակեք գործերի քանակությունը մոտակա օրերի համար, որպեսզի կարողանաք անել այն ամենը, ինչը կապահովի գործերի բարեհաջողությունը: Կյանքում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ ենթագիտակցական տրամադրվածությունը ներկայումս ամեն ինչից կարևոր է: Կարող են որոշ կարևոր հարցերում բարդացումներ նկատվել: Անձնականում ամեն ինչ հարթ կլինի, եթե լուծեք աշխատանքային կնճռոտ հարցերը ու վատ տրամադրվածությունը ձեզ հետ տուն չբերեք:

 

Աղեղնավոր. օգտագործեք ստեղծագործական ազդակները ու էներգիայի արտակարգ հոսքը լուրջ կերպարանափոխությունների համար: Խոսակցությունների վրա ծախսած ժամանակն անիմաստ է: Հանգամանքները նպաստում են անհատական գաղափարների առաջընթացին: Կարելի է որոշ հարցերում ավելին անել, քան սովորաբար, ինչ-որ բան ընթացքում լուծել հիմնականում համարձակության հաշվին: Եթե ինչ-որ բանի մասին չափից շատ եք մտածում, դրանից կտուժի ձեր ինքնավստահությունը: Լավ կլինի նոր հավակնություններ ձեռք բերելուց հրաժարվեք: Նորի նկատմամբ ուշադրություն կարող եք դարձնել միայն այն դեպքում, երբ դրա մասին կհուշեն արտաքին ազդակները:

 

Այծեղջյուր. կարևոր աշխատանքային շաբաթը մեկնարկել է: Կարիք կա լավ տրամադրվածություն ձեռք բերել: Ուշադիր եղեք սնունդին, աշխատանքային ու հանգստյան ռեժիմների գործառնությանը: Խուսափեք ամեն վնասակարից ու մի լարվեք: Բոլոր ուժերն ու միջոցները ուղղեք գլխավոր գործերի կատարմանը, մի շեղվեք երկար վեճերի ու քննարկումների ուղղությամբ: Կարող է զարգանալ լրիվ անսպասելի թեմա` կապված գումարների հետ: Ընթացիկ փոփոխությունները քննարկել ու իմաստավորել է պետք: Հեշտ կլինի հայտնվել իրադարձությունների ու այլոց ուշադրութան կենտրոնում:

 

Ջրհոս. շատ բան եք ուզում անել, բայց միջոցներ չունեք: Ամեն օր իր ուրախությունն է բերում` անկախ նյութական ապահովվածությունից: Այն անհրաժեշտ է նկատել ու ամբողջությամբ զգալ: Կարող եք բախվել հնարավորությունների ընդլայնման ու միաժամանակ նույն առումով սահմանափակման հանգամանքի հետ: Մի փորձեք ամեն տեղ ճիշտ երևալ ու պահպանեք անհրաժեշտ տարածությունը: Իմաստ կա վերհիշել հին պլանները, կապերը վերահաստատել հին ընկերների, հարազատների հետ: Վերահսկեք էներգիայի բախշման պրոցեսը, մի հոգնեք` ցանկանալով անել ավելին:

 

Ձկներ. իրադարձությունների ինտենսիվությունը ձեզ հետաքրրքող հարցերում աստիճանաբար աճում է: Հանկարծակի կարող է փոփոխվել ոչ միայն կարևոր իրողության կոնտեքստը, այլև հենց կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Ստիպված եք նախաձեռնող ու համարձակ լինել, որ վերակողմնորոշեք ձեզ ու ուղղորդեք դեպի առաջնային հարցերը: Հնարավոր են վեճեր, անիմաստ խոսակցություններ, բացախոսություն, որի հետևանքները դեռևս կհիշեցնեն իրենց մասին: Ցանկալի չէ այսօր կատարել դրամի հետ կապված որևէ գործողություն, գնումներ: Անասելի հաճույք կպատճառի ընթերցանությունը: