Life.panorama.am-ը պարբերաբար ներկայացնում է, թե ինչպե՞ս, որտե՞ղ եւ ո՞ւմ հետ են այս ամռանը հանգստանալու հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, իսկ այսօր ներկայացնում ենք այն հայտնիներին, ովքեր այս տարի աշխատանքի պատճառով չեն հասցնի հանգստի համար ժամանակ հատկացնել, կամ  ամառային հանգիսը կանցկացնեն Հայաստանի գեղատեսիլ վայրերում:

 

Ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը ամառը կանցկացնի բուռն աշխատանքային պայմաններում. «Այս շրջանում նոր ձայանագրությունների եմ պատրատվում, շուտով կլինի նաեւ նոր տեսահոլովակ, ուստի ժամանակ դեռ չկա հանգստի համար, առայժմ Երեւանում եմ, հետո չգիտեմ, թե ինչպես կստացվի»,- նշեց երգչուհին:

 

Ջուսը եւս չի մեկնի հանգստի արդարացված պատճառով՝ երկրպագուներին անակնկալ է պատրաստում. «Այս տարի չեմ մեկնի հանգստի, քանի որ նոր երգ եւ նոր տեսահոլովակ եմ պատրաստում, նաեւ առաջիկայում համերգներ կան, որոնց պետք է մասնակցեմ, դրա համար այս տարվա հանգիստս միայն Google-ով կլինի, այսինքն՝ համացանցով տարբեր երկրներ կայցելեմ»,- կատակելով նշեց Ջուսը:

 

Շարունակությունը ` այստեղ: