Երգիչ Նորոն, ով ամուսնությւոնից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հայրենիքում է:Esem.am-ը երգչի հետ խոսել ու պարզել է, թե ինչն է նրան Հայաստան բերել:

 

Հուլիսի 2-ին Հայաստան ժամանած Նորոյի խոսքով` հայրենիքում է գործնական որոշ հարցերի բերումով` կապված հաջորդ տարվա հետ: «Շուտով ավելի երկար ժամանակով կլինեմ այստեղ: Հուլիսի 8-ին պետք է մեկնենք Սոչի և Անապա, որտեղ էլ ընկերներիս հետ համերգ կունենամ, իսկ այնտեղից էլ Լոս Անջելես կմեկնեմ»,- մանրամասնեց երգիչը:

 

 

Ըստ նրա` Հայաստանը շատ էր կարոտել: «Ամեն ինչն էի կարոտել. Հայաստանը շատ է փոխվել, ամեն ինչ ավելի է գեղեցկացել, ինչի համար շատ ուրախ եմ»,- նկատեց Նորոն, ով վեց տարի հայրենիքում չէր եղել:

 

Կարճատև այցելության ընթացքում նա բավականին հագեցած առօրյա է ունեցել. այցելել է ընկերներին, հարազատներին, նույնիսկ՝ հասցրել է լինել նաև Սևանում: «Մեր ընկերներն էին  հրավիրել. գնացել էինք մեր համեղ ուտեստները ճաշակելու»,- ասաց Նորոն:

 

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը