Խոյ

Խոյերին հրաշալի հանգստյան օրեր են սպասվում: Օրը հարմար է խմբակային միջոցառումների համար, թույլ է տալիս կիսվել նորություններով, փոխանակվել գաղափարներով: Օգտակար կլինի ընդմիջում կատարել տնային հոգսերում, հյուր այցելել: Հաճույք կպատճառեն ինչպես իրական հանդիպումները, այնպես էլ վիրտուալ շփումները: Նախադրյալներ կան նոր ծանոթությունների համար, որոնք օգտակար կլինեն ինչպես ներկայի, այնպես էլ հեռավոր ապագայի համար:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում չափից դուրս պատասխանատվություն ցուցաբերել և իրենց վրա վերցնել տնտեսական հոգսերի ողջ բեռը: Հիանալի օր է ուղևորությունների, շփման, թարմ տպավորություններ ստանալու, վերջին նորություններով փոխանակվելու համար: Չարժե փորձել միայնակ ղեկավարել իրադրությունը: Լավ զրուցակից և ուղեկից դառնալով՝ այս օրվանից շատ ավելի մեծ բան կստանաք: Չարժե մերժել անսպասելի հրավերները:

Երկվորյակ

Երկվորյակները ողջ օրվա ընթացքում կպահպանեն լավատեսական տրամադրվածությունը: Նույնիսկ եթե ամեն չէ, որ կարգին է, շատերը հակված կլինեն մի կողմ դնել գործերը և ժամանակ հատկացնել ավելի հաճելի զբաղմունքներին: Այսօր կկարողանաք ցուցադրել ոչ միայն ձեր հմայքը, այլև սուր խելքը, հետաքրքրությունների լայնությունը, գրական կամ կանխատեսման ունակությունները: Օրը հարմար է ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ հին ծանոթների հետ սերտ շփման համար:

Խեցգետին

Խեցգետիններին օգտակար կլինի շաբաթվա վերջն անցկացնել նոր միջավայրում կամ նոր գիտելիքներ յուրացնելով: Մինչ այս կամ այն ձեզ համար անսովոր զբաղմունքին անցնելը, ճիշտ կլինի գնահատել ձեր ուժերը: Հնարավոր է, որ դեռ պատրաստ չեք նոր փորձի: Որոշ Խեցգետինների, չնայած ոչնչի, կփորձեն առաջնորդի դեր ստանձնել: Այդ դեպքում առաջնորդությունը կարող է շատ թանկ գնով տրվել, օրինակ՝ կստիպի ողջ ժամանակ լարված լինել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, օրինակ՝ անհրաժեշտ իմիջի ստեղծման համար:

Առյուծ

Առյուծներին, հատկապես կանանց, աստղերը խորհուրդ են տալիս կուլ չգնալ ընդհանուր ֆոնին, սակայն, միևնույն ժամանակ, չգերագնահատել սեփական անձի դերը, հաշվի նստել ստեղծված մթնոլորտի, իրավիճակի հետ: Չարժե ոտնակոխ անել ընտանեկան և ազգային ավանդույթները, ցուցադրաբար դեմ արտահայտվել խմբակային որոշմանը, պարտադրել ձեր ճաշակները և հայացքները: Եթե չափազանց ակտիվ եք ձգտում դուրս գալ առաջին պլան, ընկերների և մտերիմների հետ հարաբերությունները կարող են ավելի սառը դառնալ:

Կույս

Կույսերն այս հանգստյան օրերին չեն մնա առանց ընկերախմբի կամ առանց հետաքրքիր նորությունների: Հնարավոր է, որ հրավեր ստանաք նրանցից, ում հետ նախկինում աշխատել եք, ում օգտակար ծառայություններ եք մատուցել: Ձեզ կգնահատեն ոչ միայն անձնական որակների, այլև իմացությունների, նվաճումների համար: Հարմար մթնոլորտ է ստեղծվում պաշտոնական հարաբերություններն ավելի ընկերական դարձնելու համար: Սակայն, մինչ նման քայլի գնալը, աստղերը խորհուրդ են տալիս լավ մտածել:

Կշեռք

Կշեռքների համար այս օրերի մթնոլորտը ներդաշնակ է, սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է: Արտաքին հարթ հարաբերությունները կարող են քողարկված երկրորդ պլան ունենալ: Այժմ ձեր և շրջապատի միջև կարող են դժգոհություններ կուտակվել՝ կապված ինչ-որ նախկինում չլուծված խնդիրների հետ: Սիրային հարաբերություններում և ստեղծագործական ոլորտում բացառված չէ խանդը՝ պայմանավորված ձեր ինչպես անձնական, այնպես էլ գործնական հաջողություններով:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում շփվողականություն և բարյացակամություն դրսևորել, սակայն չարժե չափից դուրս ջանալ: Օրվա արդյունքները մեծապես կախված են ձեր տրամադրությունից և ինքնազգացողությունից, ինչպես նաև ձեր ընտանիքում, ընկերախմբում տիրող հոգեբանական մթնոլորտից: Հնարավոր է թյուրըմբռնում ծնողների կամ ընտանիքի այլ անդամների հետ: Չարժե սկսել մտերիմների հետ պարզել հարաբերությունները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել մերձավորներին, հեռվում գտնվող ընկերներին և մտերիմներին: Տեղեկատվական և ընդհանուր առմամբ բարեհաջող օր է, սակայն բացառված չեն առանձին միջադեպերը: Ճանապարհին հնարավոր է իրադարձությունների չկանխատեսված շրջադարձ: Բացառված չեն ժամանակավոր բարդություններ՝ կապված այս կամ այն մարդու կամ անհրաժեշտ տեղեկատվության որոնումների հետ: Արժե ունենալ բժշկական և տեխնիկական ապահովագրություն՝ հատկապես, եթե հեռավոր վայր եք մեկնում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում զերծ մնալ չծրագրված խոշոր գնումներից: Այսօր աճում է անորակ ապրանք գնելու կամ սխալ ընտրություն կատարելու հավանականությունը: Մանր ծախսերն ավելի հաջող կլինեն՝ հատկապես, եթե նվեր անեք ինքներդ ձեզ կամ ընկերոջը: Ավելորդ չի լինի կանխիկ գումար ունենալ ձեզ մոտ, եթե ճանապարհ եք ընկնում կամ անծանոթ միջավայրում եք: Հնարավոր է մեծ հետաքրքրություն դրսևորեք էլեկտրոնիկայի, ընթացիկ սեզոնի գերնորաձև աքսեսուարների նկատմամբ:

Ջրհոս

Ջրհոսներին անհրաժեշտ է ճիշտ ընտրել շփման մարտավարությունը: Անհաջող շփումը կարող է թուլացնել ձեր տոնուսը կամ փչացնել տրամադրությունը: Ընկերների, երեխաների, սիրելի անձնավորության հետ շփումը կուրախացնի, եթե չեն շոշափվում հին ցավոտ թեմաները: Խորհուրդ է տրվում զերծ մնալ գործընկերների, նախկին կամ ներկայիս ղեկավարության, ինչպես նաև այն ազգականների հետ շփումից, ում հետ ձեր հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Չարժե ծրագրեր կազմել և կարևոր որոշումներ ընդունել:

Ձկներ

Ձկներին այս հանգստյան օրերին խորհուրդ է տրվում ավելի հաճախ ուշադրություն դարձնել շրջակա աշխարհին: Այսօր ավելի լավ է աշակերտ լինել, քան ուսուցիչ: Խորհուրդ է տրվում զերծ մնալ բացահայտ անձնական նախաձեռնություններից: Օգտակար կլինի մեծ հետաքրքրություն դրսևորել, դիտել և լսել նորություններ, տեղեկություններ հավաքել, համադրել փաստեր և կարծիքներ: Ուրիշներին անաչառ հետևելը կարող է հետաքրքիր հուշում տալ, որը կհեշտացնի ձեր սեփական խնդիրների լուծումը: