Սկսվել Է ամերիկյան «Լավագույն հրաձիգը»(Top Gun, 1986) կուլտային ֆիլմի սցենարի աշխատանքները: Կինոժապավենի պրոդյուսեր Դեւիդ Էլիսոնը հասկանալ Է տվել, որ լեյտենանտ Փիթ Միտչելի դերը կրկին կկատարի Թոմ Քրուզը: 

 

«Ջասթին Մարքսն այժմ գրում Է սիքվելի սցենարը»,- մեջբերում Է հրատարակությունը Էլիսոնին: Նրա խոսքով՝ նոր ֆիլմում կգործեն հինգերորդ սերնդի անօդաչու թռչող ապարատներ, ինքնաթիռներ»:

 

«Աշխարհն արագորեն փոխվում Է, իսկ դրա մետ մեկտեղ այլ տեսք Է ընդունում նաեւ ավիակրի տախտակամածային օդուժը,- նշել Է նա:- Սցենարիստներն այժմ աշխատում են նոր նյութի վրա»:

 

«Լավագույն հրաձիգի» սիքվելի վրա աշախատանքն սկսելու պլանների մասին առաջին հաղորդումները հայտնվել Էին հինգ տարի առաջ: Սակայն Paramount Pictures կինոստուդիայի լարված գրաֆիկի պատճառով նկարահանումները մշտապես հետաձգվում Էին: Բայց այժմ՝ առաջին կինոնկարի Էկրան բարձրանալուց գրեթե 30 տարի անց, եկել Է դրա շարունակության հայտնվելու ժամանակը:

 

Ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, առայժմ պարզ չԷ, թե ով Է նկարահանելու սիքվելը եւ երբ կարելի Է սպասել վարձույթ դրա դուրս գալուն: Այնուամենայնիվ Հոլիվուդում 2017 թվականն են նշում որպես հռչակավոր ֆիլմի շարունակության հայտնվելու իրական ժամկետը: