Խոյ

Խոյերը ստիպված կլինեն կենտրոնանալ մեկ նպատակի վրա: Օրվա ընթացքում հնարավոր է ճգնաժամ: Էմոցիոնալ վերելքը կարող է վերածվել նյարդայնության: Հնարավոր են բախումներ ղեկավարության, ծնողների, վերադաս ատյանների ներկայացուցիչների հետ: Ձեր պրոֆեսիոնալիզմի լավագույն վկայությունը կլինի անսովոր առաջադրանքի արագ և արդյունավետ լուծումը: Էներգիայի հավելյալ աղբյուր կդառնան ստեղծագործական կամ սիրային ոգևորության րոպեները:

 

Ցուլ

Ցուլերին այսօր աջակցում է նրանց բնածին պրագմատիզմը, ինչպես նաև հետևողականության ձգտումը: Ցանկալի է պահպանել հավատարմությունը ձեր խոսքին, համոզմունքներին, գործընկերային պարտականություններին, ճշգրտորեն հետևել կանոններին, օրինապաշտ լինել: Եթե իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և դեպքերը չեն արդարացնում ձեր սպասելիքները, աստղերը խորհուրդ են տալիս լցվել համբերությամբ և չշտապել թեքվել ձեր ընտրած ուղուց:

 

Երկվորյակ

Երկվորյակներին պետք կգա լրջություն, պատասխանատվություն, զգոնություն: Վարձով աշխատանքում անհրաժեշտ է ցուցաբերել կատարողականություն: Եթե ձեր գործունեությունը կապված է ծառայությունների մատուցման հետ, ստանդարտներից մի՛ շեղվեք, լավագույն գովազդը կլինի ձեր աշխատանքի որակը: Չարժե տարվել փորձարկումներով, ապավինել ընկերներին կամ բախտին: Ցանկալի է զգուշություն ֆինանսական հարցերում: Կարող է արդիական դառնալ հարկերի թեման:

 

Խեցգետին

Այսօր իրենց մասին կհիշեցնեն հին կապվածությունները, ինչպես նաև հին հաշիվները: Կարելի է արդյունավետ կերպով վերականգնել նախկին գործընկերությունը, եթե երկու կողմերն էլ պատրաստ են խելամիտ փոխզիջման: Եթե շոշափվել են ընդհանուր հետաքրքրություններ և անձնական նկրտումներ, իրադրությունը բարդանում է, կարող է սկանդալի համար հող նախապատրաստվել: Շատ Խեցգետինների պետք կգա դժվար գործընկերոջ կամ զուգընկերոջ հետ լեզու գտնելու ունակությունը: Արժե խուսափել մարդկանցից, ովքեր հակված են ձեզ սադրել:

 

Առյուծ

Առյուծների նախաձեռնությունը սահամանափակված կլինի համակարգի կանոններով կամ մի շարք հանգամանքներով: Դժվար կլինի դուրս գալ մասնագիտական պարտականությունների, կենցաղային պայմանների, ֆիզիկական կարողությունների թելադրած շրջանակներից: Հնարավոր են հոգսեր՝ կապված տնային կենդանիների, բնակարանի, ընտանեկան գործերի հետ: Եթե մինչև հյուծման աստիճան աշխատում եք, նախադրյալներ են ստեղծվում քրոնիկ հիվանդությունների սրման համար:

Կույս

Կույսերը կարող են ինչպես ամրապնդել, այնպես էլ սասանել իրենց դիրքերը: Ամեն դեպքում, ձեր նախաձեռնությունից բավարարվածություն կստանաք: Պահպանողականները կգերադասեն ամեն ինչ պահպանել, ինչպես կա: Եթե դուք փորձարկող եք և դեմ եք ավանդույթներին,  ձեզ կհաջողվի փոփոխել ձեզ հուզող իրադրության որոշ սահմաններ, սակայն պետք է ձեզ հաշիվ տաք, որ ռիսկի եք դիմում: Սիրո մեջ հնարավոր է ընտրություն հին և նոր սցենարների միջև:

 

Կշեռք

Կշեռքներին դժվար օր է սպասվում: Տնային գործերը չի հաջողվի արհամարհել: Բացառված չեն տարաձայնությունները ամուսնական և գործընկերային հարաբերություններում: Շատ Ցուլերի նյարդերի վրա կազդի իրավիճակի անկանխատեսելիությունը, սովոր հարմարավետության և ապագայի նկատմամբ հստակ երաշխիքների բացակայությունը: Ծայրահեղ զգուշություն է անհրաժեշտ այն ամենում, ինչը կապված է անշարժ գույքի, անձնական կամ ընտանեկան բիզնեսի հետ:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում փախչել չնախատեսված հոգսերից և ոչ ստանդարտ իրավիճակներից: Դրանցում մասնակցությունը կօգնի փոխել ձեր հայացքը որոշ իրերի նկատմամբ՝ չփոխելով ընդհանուր դիրքորոշումը: Նույնիսկ եթե ձեր բնույթով պահպանողական եք, արժե ուշադրության տակ պահել ձեր կյանքի որոշ ոլորտներում առաջընթացի անհրաժեշտությունը: Նպատակային ուղևորությունները հաջող կլինեն, սակայն արդյունքը կլինի ոչ այնպիսին, ինչպես ակնկալում էիք:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին չի վնասի զգուշությունը: Արժե հիշել անվտանգության կանոնների, ներդրումների, կուտակումների, ունեցվածքի, բանկային գործողությունների ապահովության մասին: Նույնիսկ պարզ գործողությունները կարող են կապված լինել բարձր ռիսկի հետ: Կարող է արդիական դառնալ հարկային կամ ապահովագրական կազմակերպություն այցելությունը, ունեցվածքի բաժանումը, գաղտնի ռեսուրսների օգտագործումը: Պրոֆեսիոնալիզմի և փորձի հետ միասին անհրաժեշտ կլինի նաև մարդկային հոգեբանության ընկալունակություն:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին այսօր ծայրահեղ անհրաժեշտ է զսպվածություն: Այն պետք կգա ինչպես մասնագիտական ոլորտում, այնպես էլ անձնականում, հատկապես՝ ընտանեկան հարաբերություններում: Չարժե շեղվել ծանոթ, փորձված սխեմաներից, եթե հանգամանքները չեն ստիպում: Նյարդայնությունը ձեզ խոցելի կդարձնի մրցակիցների և չարակամների առջև, կիջեցնի ձեր հեղինակությունը գործընկերների աչքերում: Ցուցաբերելով համբերություն և ինքնատիրապետում՝ կպահպանեք ձեր էներգետիկ և ֆինանսական ռեսուրսները, իսկ այն, ինչ ցանկանում էիք, ինքնըստինքյան կստացվի:

 

Ջրհոս

Ջրհոսներին կհաջողվի իրացնել ազատության և յուրահատկության իրենց իրավունքը: Մասնագիտական իրադրությունը կպահանջի բազմակողմանի որակներ: Կարող են պահանջվել այնպիսի որակներ, ինչպիսիք են ինքնազոհությունը, պարտականությունները դժվարին իրավիճակներում կատարելու ունակությունը: Ղեկավարները ստիպված կլինեն ոչ ստանդարտ որոշում կայացնել կամ իրենց վրա հավելյալ պատասխանատվություն վերցնել: Ցանկալի է զսպվածություն բժշկական և տեխնիկական գործողություներում:

 

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս նայել դեպի ապագա, սակայն՝ հաշվի առնելով նախկինի փորձը: Չարժե կառչել նրանից, ինչը հնացել է  և կորցրել է գործնական արժեքը: Ցանկալի չէ կարևոր գործերը թողնել ինքնահոսի և ապավինել միայն հոտառությանը: Կարևոր են այնպիսի միջոցառումները, ինչպիսիք են գնահատումը, ստուգումը: Եթե իրադրությունը ստիպում է ծախսեր կատարել, ձեռք բերե՛ք միայն ամենաանհրաժեշտը: Պահպանե՛ք հարաբերությունները հին ընկերների հետ: