Խոյ

Խոյերի համար օրը լարված կլինի: Կարելի է շատ բան անել, եթե ճիշտ ընտրեք նպատակը և միջոցները, որոնցով այն պատրաստվում եք իրագործել: Բացի այդ` ցանկալի է համառություն դրսևորել և վերահսկել էմոցիաները: Այդ դեպքում հնարավոր են հաջողություններ կարիերայում և անձնական կյանքում: Հնարավոր է ստիպված լինեք կոնֆլիկտի կամ ինչ-որ տեխնիկական դժվարության միջով անցնել: Ողջունելի է մտածված ռիսկը` հիմնված փորձի վրա: Խոյերի մեծամասնության համար կարևոր է մտերիմների աջակցությունը:

 

Ցուլ

Ցուլերին այսօր խորհուրդ չի տրվում թուլանալ: Շատ գործերում աստղերը ձեր կողմից կլինեն, սակայն հույս դնել միայն բախտի վրա, թեթևամիտ է: Գործերը լավ կընթանան, եթե օպերատիվ կերպով արձագանքեք իրադարձություններին և միանգամից ձեռնարկեք անհրաժեշտ միջոցները: Մարդկանց և կազմակերպությունների հետ ավելի լավ է ոչ թե թշնամանք անել, այլ համագործակցել: Չարժե սրել աշխատանքային մրցակցությունը և տարաձայնությունները: Վիճելի հարցերում խորհուրդ է տրվում ամեն ինչ օրենքով անել:

 

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս քիչ խոսել և շատ գործել: Աճում է ճգնաժամային պահերի հավանականությունը, իրենց մասին կարող են հիշեցնել չմարած պարտքերը: Հնարավոր են շտապ, չնախատեսված ծախսեր: Գործարարներին սպասվում է պատասխանատու որոշում կամ կարևոր գործարք: Հրատապ առաջադրանքներում անհրաժեշտ է ցուցաբերել ոչ միայն արագություն և նպատակաուղղվածություն, այլև հեռատեսություն:

 

Խեցգետին

Խեցգետինները ստիպված կլինեն հաղթահարել միջավայրի դիմադրողականությունը: Այսօր սրվում են վեճերը, պայմաններ են ստեղծվում ագրեսիայի համար: Կարող են ակտիվություն ցուցաբերել մրցակիցները կամ նրանք, ով ձեզ նախանձում է, ձեզ չի սիրում: Օրը նշանակալի է հատկապես այն Խեցգետինների համար, ովքեր պաշտպանում են իրենց անհատականությունը: Հնարավոր է հետաքրքրությունների բախում ունենաք ինչ-որ խմբի կամ կազմակերպության հետ; Բոլորին դեմ գնալ արժե միայն այն դեպքում, եթե դուք ուժեղ անհատականություն եք, վստահ եք ձեր ճշմարտացիության մեջ և աջակցություն ունեք:

 

Առյուծ

Օրվա հիմնական մասը կզբաղեցնեն աշխատանքային կամ տնային առօրյա հոգսերը: Այսօր ձեզ դժվար կլինի խուսափել ձեր ուղղակի պարտականություններից: Ընտրելով այս կամ այն մարտավարությունը` արժե հաշվի նստել առողջական վիճակի հետ: Նպատակին հասնելու համար ստիպված կլինեք ինչ-որ բան զոհաբերել: Սարքավորումների և տեխնիկայի հետ աշխատանքում խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել: Աճում է աշխատանքային վիճաբանությունների հավանականությունը: Չարժե հույս դնել ընկերական կապերի վրա:

Կույս

Կույսերից հանգամանքները կպահանջեն մտածված համարձակություն և ակտիվություն: Չարժե շատ ժամանակ ծախսել մտորումների և զրույցների վրա: Բացառված չէ իրադարձությունների շղթայական ռեակցիան: Հնարավոր է, որ գործնական ակտիվությունը և ստեղծագործական հետաքրքրությունն անդրադառնան նաև անձնական կյանքի վրա, և հակառակը: Հաջող օր է, եթե նպատակաուղղված եք և ներքուստ պատրաստ եք իրադարձությունների ցանկացած զարգացման: Հնարավոր է, որ հոգեբանական աջակցություն ստանաք գործընկերոջից կամ մարդկանց որևէ խմբից: Մեծ դեր կկատարի կոնկրետ մարդու աջակցությունը:

 

Կշեռք

Կշեռքների համար այսօր կարևոր է կենտրոնանալ գլխավորի վրա և մի կողմ դնել երկրորդականը: Հարմար պահ է մասնագիտության, բիզնեսի կամ ընտանեկան կյանքի հետ կապված կենսական կարևորության առաջադրանքների լուծման համար: Պարտքի զգացումը կարող է  ծանր բեռ դառնալ, եթե տրամադրված եք զվարճանքների և գերադասում եք անկախությունը: Նախադրյալներ կան ազդեցիկ կամ ձեզանից տարեց մարդու հետ սուր կոնֆլիկտի: Հնարավոր են բարդ հարաբերություններ ամուսնու կամ ծնողների հետ:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել մասնագիտական կամ ազգակցական հարաբերություններում, պետական կազմակերպությունների ծառայողների հետ շփումներում: Վարորդներին պետք կգան ինչպես դժվար պայմաններում վարելու տեխնիկական հմտություններ, այնպես էլ ճանապարհին ի հայտ եկող կոնֆլիկտները արագ լուծելու ունակություն:  Ճշտապահությունը հատկապես օգտակար է, եթե գտնվում եք անծանոթ միջավայրում: Այն ամենը, ինչ այսօր կանեք, ցանկալի է ենթարկել ձեզ համար ամենացանկալի նպատակին:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում զերծ մնալ սխալներից, այլապես դրանք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ: Աճում է գործնական և այլ ռիսկերի հավանականությունը:  Չարժե նոր բան նախաձեռնել, եթե չունեք հզոր աջակցություն: Արժե կրկնապատկել ուշադրությունը, եթե պատասխան եք կրում ձեր և այլոց ռեսուրսների համար: Բացառված չէ, որ բախվեք նախկին թերությունների հետևանքների հետ: Հնարավոր է, որ ստիպված լինեք աչք փակել ազգականների զանցանքների վրա:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս նախաձեռնողականություն չդրսևորել և գործել ըստ իրավիճակի: Եթե ձեզանից ակտիվություն, այնուամենայնիվ, պահանջվում է, ձեր մտադրությունները զուսպ արտահայտեք: Ցանկացած վեճում կարևոր է չգերազանցել անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները: Լավագույն օրը չէ խաղաղ նախաձեռնությունների և համատեղ գործունեության համար: Չարժե շտապել ո՛չ պայմանավորվածություններ ձեռք բերելու, ո՛չ էլ ինչ-որ մեկին պատերազմ հայտարարելու հարցում:

 

Ջրհոս

Ջրհոսները շատ հոգսեր կունենան: Հնարավոր է, որ ստիպված լինեք արդյունաբերական կամ կենցաղային ինչ-որ շտապ առաջադրանք լուծել: Խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները, այդ թվում` հոգեբանական: Պարտքի սրված զգացումը կարող է ձեզ ստիպել զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշի գործերով: Աստղերը խորհուրդ են տալիս այժմ չանել դա ի վնաս ձեր առողջության, այլապես նման սխրագործության համար կարող եք ստիպված լինել շտապ այցելել բժշկի:

 

Ձկներ

Հաջող օր է այն Ձկների համար, ովքեր ունեն ռազմավարական մտածողություն և գործը գերադասում են խոսքից: Ձեր ծրագրերը կրկին շտկման կարիք ունեն, սակայն ոչ թե բառերով, այլ կոնկրետ գործողությունների ընթացքում: Հնարավոր են բարդ հարաբերություններ համախոհների հետ, հատկապես հնարավոր են տարաձայնություններ` կապված արդյունաբերական, տեխնիկական և այլ հարցերի հետ: Թե ով է ճիշտ, ցույց կտա պրակտիկան: Արգելքները հաղթահարել կօգնի ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլև ոգևորությունը: Կհասնեք ավելիին, եթե խորապես հավատում եք հաջողությանը: