Էլերկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ հանրահավաքը շարունակվում է Բաղրամյան պողոտայում: Հույսերով և նպատակներով լի երիտասարդության կողքին շարունակում են մնալ նաև հայտնի մարդիկ: Life.panorama.am-ին այսօր այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն ու ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը:

 

«Ես ինքս շատ մեծ կամքով և հպարտությամբ եմ մասնակցում հոսանքի սակագնի թանկացման դեմ ընթացող խաղաղ ցույցին, ընդ որում մասնակցում եմ ոչ թե որպես ճանաչված մարդ, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ, որպես մարդ, ով իրեն համարում է այս ամենի մասնիկներից մեկը, որովհետև գտնում եմ, որ դա է ճիշտը:

 

Առհասարակ, յուրաքանչյուր քաղաքացի, ով հնարավորություն ունի թեկուզև կարճ ժամանակով մասնակցելու, պետք է պարտադիր ներկա գտնվի այնտեղ և իր լուման ներդնի այս գործում, որովհետև սա շատ արդար պայքար է և անպայման պետք է լինի արդար լուծում ու արդար հաղթանակ:

 

Նստել կրիայի պես սպասել, որ ուր որ է կլուծվի այդ հարցը, սխալ կլինի, եթե յուրաքանչյուրը խաղաղ կերպով կանգնի ոտքի և պաշտպանի իր շահերն ու իրավունքները, մենք շատ ավելի մեծ արդյունքների կհասնենք: Երևի թե մեր ազգովի բացթողումներից է եղել, որ մինչ այսօր այսպես չենք վարվել, այսօր փառք ու պատիվ մեր երիտասարդությանը, ովքեր խթանող ուժ հանդիսացան»,- նշեց Արտյոմ Մարկոսյանը:

 

Շարունակությունը` այստեղ: