ESem.am-ի կազմած «ամառային» բլից հարցերին այսանգամ պատասխանել է դերասանուհի,«Անավարտ թռիչք» ֆիլմի գլխավոր հերոսուհի Տաթև Հովակիմյանը: 

 

Պատրաստվո՞ւմ ես արդյոք հանգստի մեկնել:

- Եթե Հայաստանս խաղաղվի, կարծում եմ, անպայման։

 

Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:

- Հայրիկիս հետ. նպատակ ունենք մեկնելու Լենինգրադ։

 

Ակտի՞վթե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

- Ակտիվ… Եվ ավելի շատ սիրում եմ այցելել պատմական վայրեր, որտեղից հետս մի բան կբերեմ` ներաշխարհի փոփոխություն։

 

Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնելթե՞ դրսումև ինչո՞ւ:

- Անկեղծ ասած, Հայաստանը շատ եմ սիրում, բայց պետք է տեսնել աշխարհը` բոլոր գեղեցկություններով և հետաքրքրություններով։

 

Ըստ քեզամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:

- Ինձ համար, շատ անկեղծ, էլի ու էլի աշխատելը, ինձ համար աշխատանքս իմ լավագույն հանգիստն է։

 

Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապըի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

- Լողավազանները։

 

Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

- Դեղին... Տարվա բոլոր եղանակներին հիմնականում մեղմ գույների կողմանիկից եմ։

 

- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

- Նոր կյանքի ու նոր մտքերի գույներով՝ ամենավառ։

 

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել և ինչո՞վ:

- Յուրաքանչյուր ամառ ունեցել է իր գեղեցիկ պատմությունը։

 

 

 

 


Ամառային հարցուփորձը` Արևիկ Իսաջանյանի