Դերասան Գուրգեն Սարգսյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

 

-Երկար ժամանակ է հեռուստաէկրաններին չեք երեւում, հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:


- Հենց հեռուստատեսությունն է պատճառը: Կոնկրետ լուրջ առաջարկներ չկան, որն էլ եղել է, մերժել եմ, քանի որ համապատասախան չի եղել թե ֆինանսապես, թե այլ հարցերով:

 

-Ստացվում է, որ դերասաններին հեռուստատեսությունները քի՞չ են վարձատրում:


-  Չէի ասի, թե քիչ են վարձատրում, պարզապես ներկա պահին ինձ այնքան գումար չեն առաջարկել, ինչքան ունեցել եմ մնացած պրոեկտների ժամանակ, դրա համար կամ իրենք են ասել, չարժե Գուրգենին ասել, որովհետեւ գումարը քիչ է, կամ ինձ են ասել, ես եմ մերժել:

 

-Առաջարկվող նման քանակի գումարները վիրավորո՞ւմ են Ձեզ:


-  Ոչ, չեմ վիրավորվում, ուղղակի ժամանակս եմ աշխատում ճիշտ օգտագործել: Եթե պետք է գնամ դրանով զբաղվեմ քիչ գումար աշխատեմ, ավելի լավ է իմ սիրելի գործն անեմ:

 

Շարունակությունը` այստեղ: