Խոյ

Այսօրվա վառ տպավորությունները Խոյերը երկար կհիշեն: Չարժե փոխել ծրագրված գործողությունները և բաց թողնել հաջող հնարավորությունները, այլապես շուտով դրանք կարող են այլևս չլինել: Հիանալի օր է սիրո համար: Բեղմնավոր օր է սպորտի և արվեստի ոլորտներում զբաղված Խոյերի համար: Չի խանգարի զգացմունքների ցուցադրման մեջ զսպվածությունը: Ողջամտությունը չի խանգարի նաև ծախսերի մեջ, այլապես ռիսկի եք դիմում ծախսել ձեր անձնական միջոցները և անցնել ուրիշինին:

 

Ցուլ

Այսօր ձեզ շրջապատող մթնոլորտը դժվար թե հանգիստ լինի, սովոր շրջանակները կընդլայնվեն: Ընտանիքի կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Հագեցած օր է, եթե հյուրեր եք ընդունում կամ ինքներդ եք հյուրի կարգավիճակում: Չնայած ոչ ստանդարտ իրավիճակին և բազմաթիվ շեղող պահերին, Ցուլերին խորհուրդ է տրվում մնալ իրենց տարածքի տերը: Հակառակ դեպքում՝ միջոցառումը ոչ միայն հաճելի հիշողություններ կթողնի, այլև քայքայման հետքեր:

 

Երկվորյակ

Հանգստյան օրերը Երկվորյակները կարող են ամբողջովին նվիրել ակտիվ հանգստին: Այսօր ո՛չ լավ միջավայրի, ո՛չ էլ յուրօրինակ գաղափարների պակաս չեք ունենա: Չնայած կուտակված հոգնածությանը՝ գերազանց տեսք կունենաք և կգրավեք հայացքները: Տրամադրությունն ավելի լավը կլինի, եթե նախապես ձեզ համար կարևոր գործ եք ավարտել, հստակություն եք մտցրել սկզբունքային հարցում: Խորհուրդ է տրվում ամեն ինչում չափավորություն դրսևորել, այլապես իրենց մասին կհիշեցնեն քրոնիկ հիվանդությունները:

 

Խեցգետին

Խեցգետիններին միանգամայն դրական օր է սպասվում: Կարելի է հանգստանալ հետաքրքիր ընկերախմբում, հիանալի իրեր ձեռք բերել, նշել հոգսերի շրջանի ավարտը: Միևնույն ժամանակ, աստղերն ակնարկում են, որ առաջիկայում ձեզ ավելի անհանգիստ շրջան է սպասվում, և խորհուրդ են տալիս շաբաթվա վերջն այնպես անցկացնել, որպեսզի վերականգնեք էներգիայի պաշարը և ուժ հավաքեք հաջորդ քայլի համար: Արժե պահել ֆիզիկական տոնուսը:

 

Առյուծ

Կան բոլոր նախադրյալները, որպեսզի օրն անմոռանալի դառնա, սակայն դրա համար անհրաժեշտ է տանը չնստել: Արժե այցելել միջոցառումների, որտեղ կարող եք ցուցադրել ձեզ ողջ հմայքով: Շատ Առյուծների համար կարևոր կլինի հեղինակության գործոնը: Հնարավոր է սուր հետաքրքրություն դրսևորեք գերմոդայիկ միտումների, գովասանքների, մրցանակների, նվերների, ուշադրության նշանների նկատմամբ: Ինքնավստահության հետ մեկտեղ ձեզ չի խանգարի նաև ինքնաքննադատությունը, այլապես իրադրությունը ոչ միայն կցուցադրի ձեր տաղանդները, այլև կընդգծի թերությունները, թույլ կետերը:

 

Կույս

Օրվա մթնլորտը լավատեսություն է ներշնչում ամենում, ինչը կապված է հանգստի, ստեղծագործության, հոբբիի, արկածների, սիրո հետ: Գաղտնի կամ վիրտուալ սիրահարված Կույսերին աստղերը խորհուրդ չեն տալիս կտրուկ կրճատել տարածությունը, այլապես կարող եք հիասթափվել: Հաջող պահ է նաև ձեր ստեղծագործ պոտենցիալի բացահայտման համար: Որպեսզի ձեր ունակությունները և նվաճումները տեսանելի լինեն, չարժե դրանք թաքցնել: Ավելի լավ է օգտագործել գովազդի ցանկացած հնարավորություն: Որքան շատ են ձեր հեղինակավոր ծանոթները, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեզ կնկատեն:

 

Կշեռք

Կշեռքները կարող են վայելել կյանքը՝ չկորցնելով իրատես լինելու ունակությունը: Անձնական հաջողությունը չպետք է պտտի ձեր գլուխը և ձեզանից թաքցնի կարևոր նրբությունները: Ցանկությունների իրագործումը հնարավոր է միայն որոշակի սահմաններում, ցանկացած խաղ կունենա իր հստակ կանոնները: Ստիպված կլինեք ընդունել հանգամանքների թելադրած որոշ սահմանափակումներ: Հնարավոր է, որ ձեզ համար «դրես-կոդ» կամ այլ խիստ շրջանակներ սահմանեն:

 

Կարիճ

Կարիճներին այս հանգստյան օրերին ղեկավարում է ուժգին ցանկությունը, գրավում է գլխավոր երազանքի ուղղությամբ շարժվելու հնարավորությունը: Կարելի է փորձել ուժերը խոստումնալից զբաղմունքում, այցելել սիրելի խմբի համերգին: Նվաճումները կապված կլինեն մի շարք պայմանների կատարման, ինչպես նաև ներկա և ապագա հաջողության համար խորհրդանշական կամ իրական վճարի հետ: Ձեզ անհրաժեշտ կլինի ինքնակարգապահություն, վատ սովորությունների վերահսկում:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում է հիանալի օր, սակայն աստղերը խորհուրդ են տալիս տեսնել իրադարձությունների ոչ միայն արտաքին կողմը, այլև ներքին էությանը: Սիրահարվածներին խորհուրդ չի տրվում իդեալականացնել կրքերի առարկային: Անհրաժեշտ է իմանալ ձեր իրավունքները, տեսնել սահմանները և չգերազանցել լիազորությունները՝ հատկապես, եթե գտնվում եք անծանոթ վայրում: Արժե ինչ-որ բանով ամրացնել խաղաղության պայմանագիրը, թշնամանքի շրջանի ավարտը:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրն ապահովում է վառ, անսովոր զգացմունքներ, որոնք շատերի համար հեշտ չէ ստանալ առօրյա կյանքում: Հնարավոր է ուժեղ էմոցիոնալ ռեակցիա մի բանի նկատմամբ, ինչը ձեզ կցնցի: Եթե ձեր հոգևոր վիճակն այնքան էլ կայուն չէ, տրամադրությունը կարող է տատանվել հաջողության նկատմամբ անհավատությունից մինչև ճակատագրի նկատմամբ կույր հավատը: Գագաթնակետին կհասնեն սիրային ներապրումները: Եթե ի բնե ազարտ եք, ձեզ կարող են ներքաշել խոշոր խաղադրույքներով վտանգավոր խաղի մեջ:

 

Ջրհոս

Ջրհոսներին այս հանգստյան օրերին անհրաժեշտ է մարդկանց հետ գունագեղ շփում: Լավ կլինի, եթե ձեր կողքին արտասովոր անձնավորություն լինի, կամ, եթե գտնվեք մարդաշատ վայրում: Կարող եք ինքներդ հայտնվել ուշադրության կենտրոնում: Բազմաթիվ հաջող միտումներ կարող են չօգտագործված մնալ, եթե տրամադրված եք միայնության և հեռվից հետևում եք ուրիշի ակտիվությանը: Այս դեպքում բացառված չէ ուրիշի հաջողության նկատմամբ նախանձը:

 

Ձկներ

Օրը բարեհաջող է ինչ-որ բանով հետաքրքրված Ձկների համար: Սիրելի զբաղմունքը նրանց հավելյալ ուժ կտա: Ձեզ կարող է ամբողջությամբ կլանել ստեղծագործ հոբբին, օրինակ՝ լուսանկարչությունը, դիզայնը, պարերը: Ստեղծագործության համար խթան կարող է հանդիսանալ սեփական արտաքինի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Այդ դեպքում ակտուալ կլինի իմիջի վրա աշխատանքը, արտիստիկ կամ այլ ունակությունների կատարելագործումը: Ծնողները լիքը կարևոր հոգսեր կունենան՝ կապված երեխաների հետ: