Խոյ

Օրվա ընթացքում Խոյերը կարող են բախվել տրամադրության փոփոխությունների հետ: Հնարավոր է մտահոգություն՝ կապված տան դրության հետ, անհանգստություն անվտանգության հարցերի վերաբերյալ: Կրկնակի ազդեցության ուժ կունենան իրադարձությունների անսպասելի փոփոխությունները, որոնք կտրուկ կփոխեն ձեր օրվա ծրագրերը: Որոշ Խոյեր իրենք կխախտեն հանգստությունը՝ ցուցադրելով իրենց անկախությունն ու ինքնուրույնությունը: Կարևոր է ժամանակին թուլանալ, այլապես մտահոգությունները կարող են ժամանակավորապես վատացնել ձեր ինքնազգացողությունը:

 

Ցուլ

Ցուլերի համար կարող է ակտուալ դառնալ փոխհարաբերությունների նախկին ձևաչափը: Հնարավոր է մասնագիտական պայմանագրի թարմացում, նախկին գործընկերոջ հետ շփում: Ընդհանուր կայունության ֆոնին սպասվում են առանձին միջադեպեր՝ հանկարծակի էմոցիոնալ պոռթկումներ, շրջապատի հետ սուր վիճաբանություններ: Բառառված չէ երթուղու չծրագրված փոփոխություն: Աստղերը հուշում են, որ նման պահերը երկար չեն լինի և լուրջ ազդեցություն չեն ունենա ձեր գործերի վրա:

 

Երկվորյակ

Երկվորյակների համար հավելյալ կարևորություն են ձեռք բերում վճարունակության և ֆինանսական միջոցների տեղաշարժերի հարցերը: Հնարավոր է, որ պետք գան նախկինում կուտակած միջոցները: Հենց դրանք ձեզ կաջակցեն, եթե փողերը հանկարծակի ծախսեք չծրագրված գնումների, բուժման, ֆինանսական կամ գործնական ինչ-որ փորձարկման, ինչպես նաև յուրօրինակ գաստրոնոմիկ քմահաճույքների վրա: Ֆինանսական կայունության պահանջը կարող է ձեզ ստիպել վերադառնալ նախկին աշխատանքին:

 

Խեցգետին

Խեցգետինները կարող են հույս ունենալ նախկին կայունության ժամանակավոր վերադարձի: Նախկին դիրքերին վերադարձը ձեզ վստահություն կհաղորդի: Իրադրության  հետ միասին կկայունանա ձեր էմոցիոնալ վիճակը: Ծանոթ, հարմար և փորձված պահվածքը չի դավաճանի գործընկերային և սիրային հարաբերություններում: Բացառված չէ, որ հորիզոնում հայտնվի նախկին սիրեցյալը, կամ ձեզ առաջարկեն աշխատել հին ստեղծագործական նախագծի շրջանակներում:

 

Առյուծ

Օրը հարմար է ընտանեկան խնդիրների լուծման համար: Աշխատանքում նախապատվությունն արժե տալ հին ծրագրերին, որոնք ինչ-ինչ պատճառներով լիովին չեն իրագործվել: Շատ Առյուծների համար դրանք կլինեն ծրագրեր՝ կապված անշարժ գույքի, վարկերի, հողային իրավունքի կամ առանցքային այլ հարցերի հետ: Նման գործերի մասին կարելի է տեղեկացնել միայն ստուգված հեղինակությամբ հին ծանոթներին: Լավ կլինի, եթե քննարկումների և գործողությունների մի մասը փակ դռների հետևում կատարվեն:

 

Կույս

Օրվա մթնոլորտը տրամադրում է խորաթափանցության, մղում է փնտրելու իրադարձությունների քողարկված ենթատեքստը: Կույսերի որոշումները թելադրված կլինեն ոչ թե ռացիոնալ դատողությամբ, այլ ինքնապահպանման բնազդով: Հնարավոր է հասկանաք, որ նոր ծանոթների վրա հույս դնել չի կարելի, և սկսեք վերադառնալ հին, ավելի հուսալի գործընկերներին: Վստահված անձի դերում կարող է հանդես գալ ձեր նախկին ամուսինը: Պայմաններ են ձևավորվում մոռացված ընկերական, աշխատանքային և բարեկամական կապերի վերականգնման համար:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մասնագիտության, կարիերայի, կենցաղի, ընտանիքի, բնակարանի հետ կապված հարցերին: Այս ոլորտներն արժե դիտարկել համալիր: Ծրագրերի իրագործման համար կարևոր է ունենալ կուտակումներ կամ այլ նյութական պահուստներ: Նշյալ ոլորտներում ցանկացած փոփոխության վերաբերվե՛ք զգուշությամբ: Հնարավոր է, որ այժմ ավելի լավ է ազատ ժամանակացույցի փոխարեն նախապատվությունը տալ պաշտոնական աշխատանքին՝ երաշխավորված եկամտով:

 

Կարիճ

Իրադրությունը բարենպաստ է, սակայն առաջընթացը դժվար կլինի: Ընդհանուր բարեհաջող ֆոնին շատ Կարիճների մոտ հնարավոր է ընկճվածություն՝ կապված հին խնդիրների վերադարձի և դրանց հետ կապված սահմանափակումների, արգելքների, պարտականությունների հետ: Աստղերը հիշեցնում են, որ ձեր իսկական ուժը զգացմունքները ղեկավարելու մեջ է, և ձեզ համար շատ կարևոր է դրական տրամադրվածությունը: Չարժե սևեռվել շաբլոնների վրա, եթե կարելի է հին առաջադրանքներին նոր լուծումներ գտնել:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում վախենալ ծրագրված ռիսկից, բայց, միևնույն ժամանակ, չարժե փորձարկել ճակատագիրը՝ անպետք փորձեր իրականացնելով: Ժամանակն է կարգավորել ընտանեկան, ունեցվածքային, բնակարանային հարցերը: Ձեր ուշադրության կենտրոնում այսօր կարող են հայտնվել թեմաներ՝ կապված ապահովագրության, փոխհատուցման, ժառանգության, կենսաթոշակային վճարումների, հարկային մասնահանումների, ալիմենտների հետ:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար ամենաառաջնային առաջադրանքներից մեկը նրանց հետաքրքրող հարաբերությունների կարգավորումն է: Կարևոր է պահպանել կապերը նախկին համախոհների հետ, այդ թվում՝ մասնագիտական ոլորտում: Այժմ ձեզ համար հնարավոր է վերականգնել նախկին միությունը, սակայն թարմացած հիմքերով: Եթե ունեցվածքային վեճեր եք ունեցել, հնարավորություն կա կորուստները փոխհատուցելու: Մշտական հարաբերությունները կարող են անցնել ճգնաժամի միջով, որն արդյունքում կամրացնի ձեր փոխըմբռնումը և կընդգծի հետաքրքրությունների ընդհանրությունը:

 

Ջրհոս

Ջրհոսներին օրը կօգնի լիովին ներքաշվել աշխատանքի մեջ: Այս շրջանում տեղի ունեցող փոփոխությունները խոստանում են ձգվել մի քանի ամիս, այդ իսկ պատճառով՝ նոր տեղում կարելի է հիմնավորապես հաստատվել: Կարող եք վերադառնալ հին ժամանակացույցին: Բացառված չէ, որ միաժամանակ վերադառնան ձեր նախկին սովորություններն ու սնահավատությունները: Ղեկավարներին խորհուրդ է տրվում նորից ոչ պաշտոնական կապեր հաստատել ենթակաների հետ, օրինակ՝ թեյախմություն կազմակերպել:

 

Ձկներ

Ձկների մեծամասնության համար իրադրությունը հարմարավետ է: Ուղեժանում է ինքնավստահությունը, վստահություն է առաջանում վաղվա օրվա նկատմամբ: Սակայն կայունության և կանխատեսելիության համար ստիպված կլինեք վճարել, օրինակ՝ ժամանակավորապես կանգնեցնել մասնագիտական և կարիերային առաջընթացը, հետաձգել երազանքների իրականացումը: Աստղերը հուշում են, որ հոգնածության դեպքում մոտակա ամիսները կարող եք դիտարկել որպես գերազանց վերականգնողական շրջան: Նույնիսկ դրա սահմանափակումներն ու արգելքները ձեզ օգտակար կլինեն: