«Ֆուլ հաուս» հումորային հեռուստանախագծի ստեղծագործական թիմը  ռուսաստանյան շրջագայությունից վերադարձել է Երևան և արդեն իսկ զբաղվում է նոր՝ երրորդ եթերաշրջանի սցենարական աշխատանքներով, այս մասին Life.panorama.am-ին այսօր հայտնեց սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը:

 

Գրիգորը պատմեց, որ ռուսաստանյան հանդիսատեսը շատ ջերմ է դիմավորել «Ֆուլ հաուս»-ի ողջ անձնակազմին. «Ռուսաստանաբնակ մեր հայերը, ի ուրախություն  մեզ, շատ լավ ընդունեցին: 10-ից ավելի քաղաքներում լինելով և համերգային ջերմ մթնոլորտ ապահովելով՝ հանդիսատեսը մեզ վստահեցրեց, որ առաջիկայում այնտեղ մեզ կրկին սպասում են»,- նշեց սցենարիստը:

 

Շարունակությունը` այստեղ: