Խոյ

Օրվա առաջնային ուղղություններից մեկը տնային գործերը կլինեն: Բացառված չէ, որ դրանց հետ կապված ստիպված լինեք որոշ փոփոխությունների ենթարկել ձեր անձնական կամ աշխատանքային ծրագրերը: Մտերիմների աջակցությունն անհրաժեշտ է զգացմունքային պլանում, ինչպես նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ինչ-որ գաղտնիք պահել: Հոգեբանական մթնոլորտն ընտանիքում ավելի լարված կլինի, եթե անդամների մեջ հին, չլուծված վեճ կա:

Ցուլ

Ցուլերի համար օրվա մթնոլորտը ներդաշնակ է: Խորանում են զգացմունքները և կապվածությունները: Ուժեղանում է երևակայությունների և հիշողությունների իշխանությունը: Շրջապատի հետ լիարժեք շփման համար անհրաժեշտ է, նախևառաջ, ըմբռնում, հոգատարություն, նրբանկատություն: Այդ դեպքում ավելորդ բառերի կարիք չի լինի: Հնարավոր է ցանկանաք այցելել ազգականներից մեկին: Բացառված չէ, որ նրանք իրենց մասին հիշեցնեն և ձեզ հյուր հրավիրեն:

Երկվորյակ

Երվկորյակները ստիպված կլինեն էներգիայի մի մասը հատկացնել կենցաղային առաջադրանքների, ընտանեկան խնդիրների լուծմանը: Օգտակար կլինի վերանայել անձնական բյուջեն և գնումների ցուցակը: Ակտուալ են ընտանեկան բիզնեսի, ժառանգության, տարածքային և այլ ռեսուրսների բաժանման, ներընտանեկան պարտքերի հետ կապված թեմաները: Եթե ձեզ չի գոհացնում ձեր սնման հաստատված համակարգը, ճիշտ ժամանակն է փոխել սովորությունները և շտկել օրաբաժինը:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ներկայիս ինքնազգացողության վրա: Չարժե արհամարհել օրգանիզմի տագնապային ազդանշանները, այդ թվում` հոգեբանական: Անհրաժեշտ է պահպանել խոցելի օրգաններն ու համակարգերը, գիտակցել վնասակար սովորությունները սննդում և վարքում: Ձեր ուժեղ կողմը կլինի զարգացած հոտառությունը, բնածին ինտուիցիան կարող է հասնել հեռազգացության և հեռավոր ապագայի կանխատեսման:

Առյուծ

Օրը տրամադրում է զգացմունքայնության աճի: Կարող է աճել կապվածությունը տանը, մտերիմ մարդկանց, հարազատ վայրերին: Հնարավոր է ընտանեկան դժվարությունների վերաբերյալ մտահոգություն: Եթե դրանք նկատմամբ ձեր արձագանքը չափազանց ուժեղ է, արժե նայել ձեր ներսը և խորհել սեփական չլուծված խնդիրների շուրջ: Հնարավոր է հետաքրքրություն դրսևորեք այնպիսի բաների նկատմամբ, ինչպիսիք են մոգությունը, կախարդությունը:

Կույս

Այս օրերին Կույսերի համար կարևոր է հոգևոր կապը ծնողների և այլ ազգականների հետ, ինչպես նաև ընկերների կողմից էմոցիոնալ աջակցությունը: Օրվա ընթացքում բացառված չէ մտահոգությունների ուժգին ալիքը: Էմոցիոնալ սթրեսը Կույսերի մեծամասնության համար դրական դերակատարություն կունենա, քանզի կարող է թարմացնել հայացքն անցյալի և մոտ ապագայի վրա: Հնարավոր է որոշեք զրոյացնել ծրագրերը և ինչ-որ բան սկսել մաքուր էջից: Հնարավոր է իդեալականացնեք ամուսնուն, ընկերոջը կամ սիրելի անձնավորությանը, ով այժմ ձեր կողքին չէ:

Կշեռք

Կշեռքները համարձակորեն կարող են իրենց առջև նոր նպատակներ դնել կամ թարմացնել հին ծրագրերը: Որոշ կետեր պայմանավորված կլինեն էմոցիոնալ վիճակով: Առաջնայնությունների ընտրության վրա զգալի ազդեցություն կարող է ունենալ բնակարանային կամ ընտանեկան դրությունը: Շատ Կշեռքների համար նշանակություն կունենա նաև ներկայիս նյութական վիճակը: Հոգևոր շատ էներգիա կխլի ծնողների կամ ղեկավարության հետ շփումը:

Կարիճ

Կարիճներն այսօր ինքնաբերաբար կնվազեցնեն ակտիվությունը և կհայտնվեն ստվերում: Շատերը կդառնան խորհրդավոր և լռակյաց, գործերում պասիվ դիրքորոշում կընտրեն: Ժամանակ կպահանջի ներքին կյանքը` կապված սիրո, արյունակցական կապերի, ստեղծագործ և հոգևոր որոնումների հետ: Կարող է ուժգնանալ երաժշտության նկատմամբ ընկալունակությունը, կրոնի, հոգեբանության, աստրալ ճանապարհորդությունների նկատմամբ հետաքրքրությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորների տեսադաշտում կարող են հայտնվել նյութական և ընտանեկան խնդիրները: Արժե նորից սահմանագիծ անցկացնել անձնական և համատեղ ռեսուրսների միջև, հստակեցնել պարտքերի, հարկերի, ժառանգության, թանկարժեք իրերի, խնայողությունների, ունեցվածքի պաշտպանության և պահպանման հարցերը: Կարևոր է ոչ միայն հասկանալ արտաքին իրադարձությունների ընթացքը, այլև ըմբռնել դրանց քողարկված շարժառիթները: Սիրային հարաբերություններում ծայրահեղ կարևոր կդառնա ինտիմ կամ զգացմունքային բաղադրիչը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների էմոցիոնալ արձագանքներն այսօր շատ դեպքերում իռացիոնալ են, դրանք անհրաժեշտ է հմտորեն վերահսկել: Այսօր ձեզ համար դերակատարություն կունենան չգիտակցված համակրանքներն ու հակակրանքները: Կարող եք նյարդայնանալ և անհանգստանալ սովորության համաձայն, այլ ոչ այն պատճառով, որ ձեզ իրական վտանգ է սպառնում: Հնարավոր է ձեզ թվա, որ վտանգը գալիս է զուգընկերոջից կամ մտերիմ անձնավորությունից: Աստղերը հուշում են, որ անհանգստանալու կարիք չունեք և խորհուրդ են տալիս տոկունություն դրսևորել:

 Ջրհոս

Ջրհոսների համար այսօր կարևոր է իրադրության նկատմամբ էմոցիոնալ տրամադրվածությունը: Օրինակ` եթե ձեզ նոր առաջադրանքներ են սպասվում, արժե սկզբում ներքուստ տրամադրվել, հարմար մթնոլորտ ստեղծել, ապա միայն անցնել գործի: Հնարավոր է, որ ձեզ հին փորձից ինչ-որ բան պետք գա: Մասնագետներին չի դավաճանի մանսագիտական ինտուիցիան: Բացառված չէ, որ ձեր կողքին կրկին հայտնվեն հին ծանոթները, նախկին գործընկերները և հաճախորդները, ինչի շնորհիվ ընկերախմբում ընտանեկանին մոտ դրություն կստեղծվի:

 Ձկներ

Ձկներին սպասվում է հոգեբանական կամ ստեղծագործական փոքրիկ ճգնաժամ` դրական երանգով: Այն կմղի ձեզ այլ ուղղությամբ, կօգնի փոփոխել պահվածքը` համապատասխանեցնելով ստեղծված իրավիճակին: Կուժգնանա ձեր անգիտակից, անխոս ազդեցությունը մարդկանց վրա` ինչպես անմիջական շփման, այնպես էլ հեռավորության դեպքում: Հատուկ իշխանություն կստանաք նրանց վրա, ում հետ զգացմունքայնորեն մոտ եք` երեխաների, ազգականների, սիրելի անձնավորության: