Քենսինգթոնյան պալատի Twitter-յան էջում առաջին անգամ հայտնվել են արքայադուստր Շառլոթ Էլիզաբեթ Դիանայի լուսանկարները. փոխանցում է LifeNews-ը:

 

Լուսանկարներում արքայադուստրն ավագ եղբոր` արքայազն Ջորջի հետ է: Երեխաներին լուսանկարել է իրենց մայրը` դքսուհի Քեյթը:

 

«Մենք ուրախ ենք կիսվելու արքայազն Ջորջի և իր փոքր քրոջ` արքայադուստր Շառլոթի առաջին համատեղ լուսանկարով», - ասված է մի շարք լուսանկարների վերնագրում, որոնք տեղադրված են #WelcomeToTheFamily հեշթեգով: