Ամերիկյան իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է 2-րդ հղիության մասին` փոխանցում է Huffington Post-ը:

 

«Ես հենց նոր ստացել եմ արյան թեստը, ես հղի եմ»,- ասել է Քարդաշյանը իր քրոջը` Քլոեին, «Քարդաշյանների ընտանիքը» իրապատում շոուի հերթական մասին անոնսում:

 

34-ամյա Քարդաշյանը և նրա ամուսինը` 37-ամյա երգիչ Քանյե Ուեսթը, արդեն ունեն մեկ աղջիկ: Նրանց դուստր Նորթը ծնվել է 2013թ. հունիսին:

 

Նախորդ տարվա մայիսին Իտալիայում պսակադրվելուց հետո նրանք գաղտնի չէին պահում ընտանիքը համալրելու իրենց ցանկությունները: