Դերասան Ավո Խալաթյանը Life.panorama.am_-ի այսօրվա զրուցակիցն է, ով պատմեց, որ այս պահին վայելում է կրկնակի հոր իր կարգավիճակը: Դստեր մասին դերասանը իր խոսքերով շատ է երազել. «Խոսքերով անաբացատրելի է, թե ինչքան երջանիկ եմ:


Հալչում եմ ուղղակի, երբ գիրկս եմ առնում դստերս: Երեւի թե գնալով, երբ ավելի մեծանա աղջիկս, ես էլ բոլոր հայրիկների նման կխանդեմ նրան»,- պատմեց Ավոն ու հավելեց, որ Հենրին երբեմն սրտնեղում է, երբ ուշադրության մեծ մասը կենտրոնացվում է ընտանիքի փոքրիկի վրա. «Մեկ-մեկ նման կայծեր տալիս է , բայց ընդհանորւ առմամբ հիմնականում օգնում է իր քույրիկի խնամքի հարցում, մեծ հաճույքով մեծի նման զբաղեցնում եւ խաղում է քույրիկի հետ. մեր ընտանիքում շատ հաճելի մթնոլորտ է»,- նշեց դերասանը:


Երջանիկ հայրիկը հաճելիորեն նկատեց նաեւ. «Մեր փոքրիկ Էլիզաբեթը նոր-նոր է սկսել բառեր արտասանել, ավելի շուտ փոքրիկ վանկեր արտաբերել, բայց պետք է հաճելիորեն ասեմ, որ առաջին բառերից մեկը հենց «պապա»-ն էր, գուցե «պապա»-ն եւ «տատա»-ն ավելի հեշտ է նրան արտասանելը, դրա պատճառով էլ առաջինը այդ բառերը արտասանեց, բայց, միեւնույն, է շատ հաճելի է եւ ոգեւորում է, մնում է «մամա»-ին հասնենք»,- ծիծաղով պատմեց Ավո Խալաթյանը:


Շարունակությունը` այստեղ: