Խոյ

Գործերն արագ թափ են առնում: Լավ է կարգավորել գործընկերային կապերը, բանակցություններ անկացնել, ճշտել պայմանավորվածությունները, համաձայնեցնել մտադրությունները, կարճ ժամանակով թիմ ձևավորել: Որոշ հարցեր ճշտելու համար արժե հանդիպել հին ծանոթներին: Ձեր խոսքերի և արարքների ոչ բոլոր հետևանքները հնարավոր կլինի նախապես գուշակել: Ոչ մի հարցում ռիսկի մի՛ դիմեք, հետևե՛ք օրենքին: Հնարավոր է, որ իրավաբանական խորհրդատվության կարիք ունենաք:

 

Ցուլ

Անձնական հարմարավետության մասին Ցուլերին խորհուրդ է տրվում երկրորդ հերթին մտածել: Առաջին տեղում գործի շահերն են: Հնարավոր է, որ ստիպված լինեք շատ մարդկանց հետ շփվել, գործել ի շահ կոլեկտիվի: Եթե շատ աշխատանք է կուտակվել, պատրաստ եղե՛ք միանգամից մի քանի վայրերում լինել և քննարկել ամենատարբեր թեմաներ: Օրը հաջող է արագություն, հնարամտություն, ճարպկություն, շարժունություն պահանջող զբաղմունքների համար:

 

Երկվորյակ

Աստղերը խորհուրդ են տալիս բծախնդիր լինել, եթե խոսքը ճշգրտության, անվտանգության, ձեր հեղինակության մասին է: Եթե կասկածներ են առաջանում, մի՛ սահմանափակվեք ենթադրություններով, հարցրե՛ք, հետաքրքրվե՛ք, համեմատե՛ք: Օրը բարեհաջող է բոլոր նրանց համար, ովքեր զբաղված են գրական աշխատանքով, տեղեկատվության հավաքմամբ և տարածմամբ, գործ ունեն կրթության, սպորտի, գովազդի, տրանսպորտի ոլորտների հետ:

 

Խեցգետին

Մթնոլորտը տրամադրում է ակտիվության և դինամիկայի: Եթե ցանկանում եք հասցնել, երազելու փոխարեն նախապատվությունը տվե՛ք կոնկրետ գործողություններին: Այսօր առաջին տեղում գործնական տեղեկատվությունը և օգտակար կապերն են: Նույնիսկ ստեղծագործ անձինք ստիպված կլինեն զբաղվել գործնական հարցերով: Լավ օր է ուսուցման համար: Աշխատող Խեցգետիններին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել ընթացիկ նամակագրությանը:

 

Առյուծ

Շատ Առյուծներ օրը կանցկացնեն ղեկին կամ հեռախոսը ականջին, սերտ շփման մեջ կլինեն բազմաթիվ մարդկանց հետ: Հարմար պահ է ագիտացիայի, կրթության հետ կապված ցանկացած գործողության համար: Ձեր էներգիան և պերճախոսությունը ոչ մեկին անտարբեր չեն թողնի, իսկ փորձը կօգնի գտնել անհրաժեշտ փաստարկները: Ձեզ համար դժվար չի լինի համալրել հաճախորդների բազան կամ ձեր կողմը թեքել ձեզ հետաքրքրող անձնավորությանը, ինչպես նաև ազատվել նրանցից, ովքեր ձեր չափորոշիչներին չեն համապատասխանում:

 

Կույս

Կույսերին այժմ անհրաժեշտ են նպատակաուղղված շփումներ, այդ իսկ պատճառով` հրաժարվե՛ք դատարկախոսությունից: Բաց մի՛ թողեք ձեզ օգտակար կապերի վերականգնման հնարավորությունը: Գերազանց օր է խորհրդակցության, պետի հետ զրուցելու, նախնական կամ կրկնակի հարցազրույցի համար: Մասնագիտական վարպետությունը բարձրացնելու հնարավորություն կունենան այն Կույսերը, ում աշխատանքը կապված է խորհրդատվության, դասավանդման, ծրագրավորման, ուրիշի գործողությունների համակարգման, սխալների ուղղման հետ:

 

Կշեռք

Ձեր ինտելեկտուալ կարողություններն այսօր բարձունքին են: Ձեզ վատ չեք զգա նաև ֆիզիկապես և էմոցիոնալ առումով, այդ իսկ պատճառով հեշտությամբ կկարողանաք տանել ծանրաբեռնվածությունները, արագ հարմարվել նոր միջավայրին: Հիանալի օր է այն Կշեռքների համար, ովքեր ուսանում են, դասավանդում են, կապված են գիտահետազոտական, լուսավորչական, քաղաքական գործունեության հետ: Բարձրանում է հետաքրքիր առաջարկություն, նամակ կամ հեռավոր վայրից հրավեր ստանալու հավանականությունը:

 

Կարիճ

Օրը Կարիճներին կօգնի բավարարել հետաքրքրասիրությունը, ինչպես նաև բարձրացնել մասնագիտական և սիրողական գիտելիքների մակարդակը: Դրա համար ձեզ հետաքրքրող ոլորտում հետևե՛ք նորություններին և միտումներին, մուտքերին և ելքերին: Մի՛ վախեցեք կրիտիկական իրավիճակներից, երջանիկ պատահականությունը կօգնի դուրս գալ ցանկացած դժվարությունից: Կարող է լուծվել կրթության, վերանորոգման, համագործակցության, ուղևորության, տեխնիկայի գնման հետ կապված հարցը:

 

Աղեղնավոր

Գերազանց օր է ցանկացած երկխոսության համար: Ձեր զրուցակիցները կարող են դառնալ հին ընկերները, գործընկերները, հաճախորդները, աշակերտները: Նրանց հետ շփումն արժե գերադասել նոր ծանոթություններից: Բաժանված Աղեղնավորների մոտ կարող է ակտիվանալ նախկին ամուսնու հետ շփումը: Վերադարձը հնարավոր է տարբեր պատճառներով` սկսած երեխաների դաստիարակությունից, մինչև գործնական համագործակցություն և հարաբերությունների վերականգնում:

 

Այծեղյուր

Այծեղջյուրներին սպասվում է տեղեկատվական առումով հագեցած և հոգսառատ օր: Պատրաստ եղե՛ք պահպանել անհրաժեշտ կապերը, տեղեկանքներ տալ կամ ձևակերպել, սովորականից շատ աշխատել այցելուների, նամակարգության հետ, ինչպես նաև օպերատիվ կերպով լրացնել մասնագիտական գիտելիքների բացերը: Խնդիր չեք ունենա, եթե կարողանում եք լեզու գտնել գործընկերների, հաճախորդների, հիմնարկների աշխատակիցների հետ: Բաց եղե՛ք ղեկավարության հետ շփման համար` հատկապես, եթե հույս ունեք ավելի բարձր պաշտոնի:

 

Ջրհոս

Հիանալի օր է գաղափարներով, հրավերներով, հարցումներով փոխանակվելու համար: Շարժունությունը կօգնի օրվա ընթացքում շատ գործ հասցնել: Շատ Ջրհոսների կգրավի համացանցային շփումը: Եթե վիրտուալ շփման սիրահար չեք, այսօր անսպասելիորեն կարող եք համացանցում երկար ժամեր անցկացնել: Նման հետաքրքրության համար մագնիս կարող է հանդիսանալ հին ընկերոջ հետ զրույցը, ինչ-որ հաճելի հիշողություն:

 

Ձկներ

Դատարկ հետաքրքրասիրության ժամանակը չէ: Ձկների մեծամասնության համար ժամանակին ստացված տեղեկատվությունն անհրաժեշտություն կլինի: Ոչ պակաս կարևոր է ժամանակին կիրառել օրենքի անհրաժեշտ հոդվածները, գործին կցել գրագետ միջնորդների: Անշարժ գույքի կամ քաղաքացիության վերաբերյալ հարցերն ավելի լավ է լուծել իրավաբանների օգնությամբ: