Քիմ Քարդաշյանի քույրը` 19-ամյա մոդել Քենդալ Ջենները Ջիջի և Բելլա Հադիդիների, ինչպես նաև Հեյլի Բոլդուինի հետ մեկնել էր Մոնակո, որպեսզի սատարի «Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնին։ 

 

Լուրեր են տարածվել, որ  Քենդալ Ջենները սիրավեպ է սկսել հայտնի ավտոարշավորդի հետ: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են հայտնի մոդելներն ու ավտոարշավորդը ժամանակ անցկացնում զբոսանավի վրա։