Այսօր Հայաստանի դպրոցներում հնչել է «Վերջին զանգը»: Տոնի առթիվ BRAVO.am-ը զրուցել է նախկին շրջանավարտներ Անահիտ Սիմոնյանի, Մանո Գրիգորյանի, Սիլվա Հակոբյանի, Անդրանիկ Հարությունյանի եւ Գուրգեն Դաբաղյանի հետ, որոնք կիսվել են իրենց հուշերով:

 

 

Սիլվա Հակոբյան.«Շատ խելոք աշակերտ եմ եղել»

Սիլվա Հակոբյանի «Վերջին զանգը» հնչել է 2005 թվականին: Երգչուհին չի մոռանում դպրոցական կյանքը, դասընկերներին եւ ուսուցիչներին.«Ամեն տարի այս օրը հուզմունքով եմ հիշում իմ դպրոցական օրերը, վերջին դասն ու զանգը: Հավաքվել էինք դասարանում, դասղեկս խորհուրդներ էր տալիս, մենք էլ հուզմունքից արտասվում էինք»: Նրա խոսքով` ավարտական միջոցառմանը մասնակցել է քրոջ` Մանեի հեղինակած զգեստով:

 

«Դպրոցում շատ խելոք եմ եղել. մշտապես պատրաստված էի ներկայանում դասերին, ակտիվ մասնակցություն ունեի միջոցառումներին: Չեմ թաքցնի՝ մի քանի անգամ դասից փախչել եմ:)»,-հիշել է նա:

 

Սիլվայի վստահեցմամբ` այսօր էլ երբեմն հանդիպում է դասընկերուհիների եւ ուսուցիչների հետ.«Այս տարի լրանում է մեր ավարտելու 10 տարին. շատ կուզեմ բոլորով հավաքվենք եւ հիշենք հին ու բարի ժամանակները»:

 

Շարունակությունը` այստեղ: