«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մրցույթի պաշտոնական բացման արարողությանը ներկայացել են նռան գույնի հագուստով: Ինչպես տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, կարմիր գորգի արարողությանը «Genealogy»-ի մասնակիցները կրում էին տերևների ճյուղերի տեսքով զարդեր, որոնք խորհրդանշում են «Genealogy» խմբի խորհրդանիշ ծառի ճյուղերը և տերևները: Հայաստանի ներկայացուցիչների արտաքին տեսքը առանձնահատուկ ուշադրության է արժանացել ներկաների կողմից:

 

Մայիսի 17-ինՎիեննայում կայացել է «Եվրատեսիլ-2015» -ի պաշտոնական բացման արարողությունը: Մրցույթի մասնակից բոլոր 40 պետությունների ներկայացուցիչներն անցել են կարմիր գորգով, ծանոթացել միմյանց հետ, ողջունել իրենց երկրպագուներին, տվել հարցազրույցներ տարբեր լրատվամիջոցների:

 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խ որհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ՝ կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: