Խոյ

Այս հանգստյան օրերին շատ Խոյեր ծույլ և երազկոտ տրամադրություն կունենան: Գնումների համար գերազանց պահ է օրվա երկրորդ կեսը: Երեկոն հիանալի հնարավորություն է ստեղծում ընտանեկան կամ ռոմանտիկ ընթրիքի, զգացմունքների դրսևորման համար: Ճաշացանկը ցանկալի է ավելի նրբաճաշակ ընտրել, քան միշտ: Միևնույն ժամանակ, չափից դուրս շատ ուտել խորհուրդ չի տրվում: Նախապատվությունը տվե՛ք թեթև սննդին: Եթե ինքնուրույն պատրաստելու ցանկություն չունեք, կարող եք սեղան պատվիրել սրճարանում կամ ռեստորանում:

 

Ցուլ

Մի՛ շտապեք անձնական ծրագրերն իրագործել առավոտյան: Դրանց համար ավելի հարմար պահ է օրվա երկրորդ կեսը: Այն հաջող կլինի, առաջին հերթին, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, քանզի թույլ կտա նրանց ցուցադրել իրենց լավագույն որակները: Տղամարդ Ցուլերին կարող է չբավականացնել համարձակությունը` արտահայտելու իրենց գերհագեցնող զգացմունքները: Բոլոր Ցուլերին օրվա այդ ընթացքում սպասվում է տրամադրության և ինքնազգացողության լավացում:

 

Երկվորյակ

Ձեր հանգստյան օրերը կարող են սկսվել մարտական տրամադրությամբ և բավականին ծավալուն ծրագրերով: Սակայն օրվա ընթացքում էնտուզիազմը կայուն կերպով կնվազի: Նույնիսկ ամենաշարժունակ և հետաքրքրասեր Երկվորյակները երեկոյան կցանկանան հայտնվել անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված վայրում: Հաճելի երեկոյի անկապտելի բաղադրիչը կլինի գեղեցիկ  մթնոլորտը և ցածր երաժշտությունը:

 

Խեցգետին

Այսօր պայմաններ կստեղծվեն ձեր պահանջների և քմահաճույքների բավարարման համար: Մոռացե՛ք առօրյա հոգսերը և վայելե՛ք կյանքը: Օրվա երկրորդ կեսին կարելի է իրագործել խոհարարական երևակայությունները, ցուցադրել գեղարվեստական և երաժշտական ճաշակը: Հաջող կլինի մթերքի, կտորի, կոսմետիկայի, ինտերիերի առարկաների ընտրությունը: Կին Խեցգետիններին խորհուրդ է տրվում այցելել գեղեցկության սրահ: Հագուստի և օծանելիքի մեջ տեղին են զգայական և ռոմանտիկ նոտաները:

 

Առյուծ

Առյուծները ճիշտ կանեն հաշվի առնել, որ այսօր ամեն ինչում լավ է չափավորությունը: Հոգեբանական հանգստությունն այս օրերին կարող է ավելի կարևոր գտնվել թանկարժեք նվերներից և նորաձև զվարճանքներից: Ավելի շատ ջերմություն դրսևորե՛ք մտերիմ մարդկանց հանդեպ: Շեշտը մի՛ դրեք բացառապես շքեղության, հեղինակության, «գեղեցիկ կյանքի» վրա: Չարժե այցելել մարդաշատ աղմկոտ վայրեր, եթե դրա համար հատուկ առիթ չկա: Կին Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս չարաշահել աչքի զարնող դիմահարդարանքը և հագուստը:

 

Կույս

Ձեր ֆիզիկական և հոգեկան վիճակը կլավանա օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ ավելի ներդաշնակ կդառնան ընկերների և ազգականների հետ հարաբերությունները, ավելի շատ ջերմություն կհայտնվի սիրային և ամուսնական հարաբերություններում: Ձեր զգացմունքների մասին ամենից լավ կհայտնի էլեգանտ նվերը: Կին Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակավորապես մոռանալ դեռահաս աղջկա կամ գործունյա տիկնոջ իմիջը և ավելի կանացի ու նուրբ կերպար ընտրել:

 

Կշեռք

Այսօր կարևոր է իրերի ինչպես գեղագիտական, այնպես էլ գործանական կողմը: Շատ Կշեռքներ կլինեն ոչ միայն նորաձևության գիտակներ, այլև լավ խոհանոցի, գեղեցիկ ինտերիերի գնահատողներ: Կարևոր դեր կխաղա նաև արտաքին կողմը: Արտաքինը և շարժուձևը կարևոր են ոչ միայն հասարակական վայրերում, այլև տանը, մտերիմների մոտ: Կին Կշեռքներին խորհուրդ չի տրվում կրկնօրինակել նորաձևության բոլոր մանրուքները: Ավելի լավ է շեշտադրությունը կատարել անհատականության վրա:

 

Կարիճ

Օրվա երկրորդ կեսին պայմաններ կստեղծվեն ռոմանտիկ հանդիպման համար: Սիրահարված Կարիճներին դժվար կլինի դիմակայել սիրելի անձնավորության հմայքին և նրան ինչ-որ բանում մերժել: Ամուսնացած զույգերին խորհուրդ է տրվում մոռանալ առօրյա հոգսերը և ռոմանտիկ երեկո կազմակերպել: Ընդհանուր ճաշակները և սովորությունները կօգնեն ձեզ գերազանց ժամանակ անցկացնել և հաճույք ստանալ փոխադարձ զգացմունքներից` նույնիսկ, եթե մշտապես վիճում եք գործնական կամ կենցաղային հարցերի շուրջ:

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների այսօր կգրավի տնական հարմարավետությունը և լավ խոհանոցը: Եթե բնության գրկում խնջույք եք ծրագրում, ընտրե՛ք հարմար և ծանոթ վայր: Առօրյա հոգսերը հաճելի կլինեն, եթե դրանց միջոցով կարողանաք արտահայտել ձեր սերը, հոգատարությունը և կապվածությունը: Առիթ կունենաք դրսևորել ձեր տաղանդները, եթե լավ պատրաստում եք, օժտված եք ունակություններով արվեստի և դիզայնի ոլորտում: Օրը կարող է հաջող լինել կոլեկցիոներների համար` հատկապես, եթե հետաքրքրության առարկան գինին է, արվեստի գործերը, երաժշտական ձայնագրությունները:

Այծեղջյուր

Այս օրը Այծեղջյուրներին կօգնի բացահայտել և գիտակցել իրենց զգացմունքների խորությունը: Երեկոյան համարձակորեն կարելի է սիրային հանդիպում նշանակել, այդ թվում` առաջին ժամադրություն: Դուր գալու համար, սառցե պատնեշ մի՛ կառուցեք ձեր և ձեր համակրանքի առարկայի միջև, եղե՛ք ավելի ջերմ և զգացմունքայնորեն հասանելի: Ամուսնական հարաբերություններին կարելի է վերադարձնել մոռացված ռոմանտիկան, սակայն երկու ամուսիններն էլ պետք է ջանան: Հիանալի օր է նաև գեղարվեստական ստեղծագործության, կոսմետիկ պրոցեդուրաների համար:

 

Ջրհոս

Հանգստյան օրերին կարող է հավելյալ ուշադրություն պահանջել տան բարեկարգումը: Հնարավոր է, որ ստիպված լինեք հավելյալ ծախսեր կատարել, հիշել խոհարարական մոռացված բաղադրատոմսերը: Հոգսառատ օր է սպասվում այն Ջրհոսներին, որոնք հյուրեր են ընդունում կամ ընտանեկան միջոցառում են նախապատրաստում: Եթե եղանակը թույլ է տալիս, միջոցառումը կարող եք մաքուր օդին կազմակերպել: Հյուր գնալը կարող է շահեկան լինել, եթե մտադիր եք թանկարժեք նվերով ստվերել մյուսներին:

 

Ձկներ

Ձկներին կհաջողվի դրսևորել նրբագեղ ճաշակ և ստեղծագործ ունակություններ: Չարժե օրը նոր միջավայրում անցկացնել, ավելի լավ է շուրջը ծանոթ դեմքեր տեսնել: Ցանկալի է նաև բացառել շտապողականությունը, տեխնիկական աշխատանքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Օրվա մթնոլորտն ուժգնացնում է ծուլությունը, փափկասիրությունը: Բացառված չէ միայնության ձգտումը` երազելու, սիրելի ֆիլմը դիտելու, երաժշտություն լսելու կամ ստեղծագործ գաղափարներից մեկն իրագործելու համար: