Ժամանցային OK! ամսագիրը, հենվելով անանուն աղբյուրի վրա, հայտնել է, որ ամերիկյան հեռուստաշոուների 34-ամյա հայ աստղ Քիմ Քարդաշյանը և 37-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը սպասում են իրենց երկրորդ զավակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով International Business Times-ը, զույգի հաջորդ զավակը տղա է լինելու:

 

«Նա հղի է: Ես լսել եմ, որ նա հղիության 12-րդ շաբաթում է, սակայն Քիմ ու Քանյեն չեն պատրաստվում հաստատել այս տեղեկությունն առնվազն ևս մի քանի շաբաթ»,- անանուն աղբյուրը հայտնել է OK! ամսագրին' նշելով, որ հայ աստղը հղիանալու հետ կապված բարդություններ ունենալուց հետո ներկայում շատ մտահոգված է, որ հղիության ընթացքում որևէ բան չպատահի: «Քիմը չի ցանկանում անել այնպիսի բաներ, որոնք կարող են վնասել իր հղիությունը: Եթե որևէ բան այնպես չընթանա, հատկապես ինչ-որ բան, որը նա կարող էր կանխարգելել, նա երբեք իրեն չի ների»,- ասել է աղբյուրը' հայտնելով նաև, որ տղա զավակ ունենալու փաստն անչափ ուրախացրել է նաև Քայնեին: