Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում վերահսկել իրենց պահվածքը: Ձեր անմիջականությունը կարող է ինչ-որ մեկին դուր չգալ, եթե այն դրսևորեք անհաջող պահի: Կարող եք ձեզ փայլուն դրսևորել աշխատանքում և նույն վայրկյանին ջնջել ձեր ձեռքբերումներն անպատեհ արարքով: Շատ բան կախված է նրանից, թե ինչն է գերակշռում ձեր բնավորության մեջ` ըմբոստությու՞նը, թե՞ բարյացակամությունը: Խուսափե՛ք աչքի զարնող պահվածքից: Այսօր չարժե սերտ շփում ունենալ ղեկավարության կամ ծնողների հետ, եթե ձեր հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:

 

Ցուլ

Կայունության և հուսալիության ձեր ձգտումն այսօր դժվար թե բավարարվի: Իրադրությունը կանխատեսելի չէ, իսկ շրջապատող մարդկանց տրամադրությունները փոփոխական են: Չկանխատեսված հանգամանքներն իրադարձությունների ընթացքը կարող են փոխել հենց այն պահին, երբ որոշեք, որ ամեն ինչ կարգին է և մտահոգվելու առիթ չկա: Այսօր չարժե կարևոր միջոցառումներ կազմակերպել` կապված պարտքի, պատասխանատվության. մեծ ռիսկերի հետ: Չնախատեսված հուզմունքները կարող են սթրեսի համար հող նախապատրաստել:

 

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում օրը դետալ առ դետալ ծրագրել: Ուժերն անիմաստ մի՛ ծախսեք` փորձելով կանխագուշակել ջանքերի արդյունքը: Շատ հնարավոր է, որ այն ձեր հաշվարկածը չլինի: Ավելի անցանկալի են նոր երկարաժամկետ նախաձեռնությունները, քանզի կարող են կեղծ լավատեսություն ներշնչել և ավարտվել այնպես, ինչպես չէիք էլ կարող ենթադրել: Ընկերների հետ շփման մեջ հնարավոր է լարվածություն, անըմբռնում և վեճեր: Այդ դեպքում մի՛ շտապեք լքել ձեր ընկերախումբը և նոր համախոհներ փնտրել, քանզի դեռ ամեն ինչ կարող է կարգավորվել:

 

Խեցգետին

Զգայուն Խեցգետինները, հատկապես` կանայք, այսօր կարող են դառնալ իրենց զգայունության գերին: Տղամարդիկ կարող են անհանգստանալ կանանց համար: Եթե նախօրեին պարտություն եք կրել, աստղերը խորհուրդ չեն տալիս կրկնել փորձը: Ավելի լավ է սպասել որոշ ժամանակ և բուժել վերքերը: Անցանկալի են անձնական կամ ընտանեկան կարիքների համար գնումները, արտաքին տեսքի հետ կապված փորձարկումները, քանի որ մեծ է սխալ ընտրության հավանականությունը: Զուսպ եղե՛ք զգացմունքներն արտահայտելիս, այլապես ձեզ կարող են սխալ հասկանալ:

 

Առյուծ

Լավատեսությունն ու ինքնավստությունն այսօր Առյուծներին չեն լքի: Հենց այդ որակները կօգնեն հարթել անսպասելի և տհաճ մանրուքները: Այսօր արժե ուշադրություն դարձնել նրբերանգներին, որոնք բաց եք թողել նախօրեին, օրինակ` որոշ հավելյալ պարտականությունների և սահմանափակումների, որոնք բխում են ձեր ստացած արտոնություններից: Հայտնի մարդկանց մոտ դա կարող է լինել ճանաչվածության հակառակ կողմը, օրինակ` բամբասանքները:

 

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած շրջադարձի: Դա հատկապես կարևոր է, եթե ինչ-որ հարցում խիզախել եք, և հետդարձի ճանապարհ չկա: Մթնոլորտը տրամադրում է ինքնաբուխ և ոչ միշտ հիմնվորված արձագանքների: Կարողացե՛ք ժամանակին կանգ առնել: Ցանկալի է կրկնապատկել զգուշությունը սուր կամ տաք իրերի, էլեկտրականության, ձեզ համար նոր սարքերի հետ շփման ժամանակ: Զգուշությունը ոչ մեկին չի խանգարի, ում աշխատանքը կապված է մեծ արագությունների, կրակի, ամենօրյա ռիսկի հետ:

 

Կշեռք

Կշեռքները կարող են բախվել հոգեբանական խնդրի հետ: Դա հատկապես հավանական է, եթե ձեր շրջապատում կա դժվար բնավորությամբ վառ անձնավորություն, ով փչացնում է ձեր կենցաղը կամ խանգարում է աշխատել: Մի՛ մոռացեք, որ նրա անկանխատեսելի բնավորությունը տաղանդի հակառակ կողմն է: Մի՛ խզեք հարաբերությունները, որոնցից ավելի շատ օգուտ ունեք, քան վնաս: Այսօր չարժե միջնորդներ փնտրել, ամուսնանալ: Անցանկալի են ամեն տեսակ կոշտ միջոցները:

 

Կարիճ

Եթե ձեզ աշխատանքային օր է սպասվում, այն լարված կլինի: Կարևոր գործերը սկսե՛ք հնարավորինս վաղ, քանի որ երեկոյան ձեր աշխատունակությունը կարող է նվազել: Հանգստում գտնվելիս պատրաստ եղե՛ք անծանոթ պայմաններին օրգանիզմի անսպասելի արձագանքին: Կարիճներին, որոնք դեռ նոր են ծրագրում հանգիստը, աստղերը խորհուրդ են տալիս հետաքրքրվել զբոսաշրջային ծառայությունների շուկայի դրությամբ: Հնարավոր է, որ տեղեկանաք այս ոլորտի փոփոխություններին կամ հազվագյուտ ուղեգիր ձեռք բերեք` դեպի ձեր երազած երկիր:

 

Աղեղնավոր

Լավ տրամադրությունը Աղեղնավորներին կօգնի չնկատել տհաճությունները և հաճույք ստանալ օրվա դրական կողմերից: Հնարավոր են գումարային ոչ մեծ դժվարություններ կամ կազմակերպչական սխալներ, սակայն դրանք օրվա ընդհանուր պատկերը չեն փչացնի: Սիրելի անձնավորության պահվածքը կարող է տարօրինակ և ոչ լիովին կանխատեսելի թվալ, սակայն դուք դա հեշտությամբ կվերագրեք հանգամանքներին կամ սիրելիի ստեղծագործ բնույթին: Աղեղնավոր ծնողները կարող են բախվել երեխաների ինչպես հաջողությունների, այնպես էլ քմահաճույքների հետ:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների հաջողությունները կախված են աշխատունակությունից: Եթե երկաթե առողջություն ունեք, իսկ գործերն անթերի են կազմակերպված, բարձունքի վրա կգտնվեք և կկարողանաք կատարելագործել նախօրեի ձեր արդյունքները: Այլ դեպքերում հնարավոր է սրված գրգռվածություն, նյարդայնություն: Իրենց մասին կարող են զգալ տալ կուտակված հոգնածությունը, զգացմունքային գերլարվածությունը: Աճում է սթրեսային պահերի, ֆիզիկական վնասվածքների, կենցաղային վեճերի հավանականությունը:

 

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ սեփական բնավորության և շրջակա մթնոլորտի նրբերանգների վրա: Եթե ազարտը ձեզ լքել է, իսկ համախոհները տեսադաշտից անհետացել են, թուլացրե՛ք տեմպերը և վերադարձե՛ք կյանքի չափավոր ռիթմին: Եթե ոգևորությունն անսպառ է, իսկ էնտուզիազմը կիսող ընկերները ձեր կողքին են, շարունակե՛ք ստեղծագործել և փորձարկել: Նպատակային միջոցառումները, այդ թվում` ուղևորությունները և որոնումները, մի՛ թողեք երեկոյին, քանի որ օրվա ընթացքում ձեր հաջողակությունը և էներգիան աստիճանաբար կնվազեն:

 

Ձկներ

Նախաձեռնությունների համար լավագույն օրը չէ, սակայն կարող եք հայտնվել իրավիճակում, որ ժամանակը չի սպասում: Այդ դեպքում կարևոր միջացառումները մի՛ թողեք օրվա երկրորդ կեսին: Խոշոր գնումները և այլ կարևոր գործողությունները խորհուրդ է տրվում առավոտյան անել: Օրվա այդ հատվածում հենց ավելի հաջող կլինի ընկերներին դիմումը, անհրաժեշտ իրերի որոնումը: Առավել հաջող կլինեն ինքնաբուխ գործողությունները, սակայն այդ դեպքում նաև բախտ է անհրաժեշտ: Մի՛ զբաղվեք գործերով, որոնք պահանջում են ուշադրության կենտրոնացում, առարկայի մեջ խորասուզում: